Այս փոքրիկի հայրը լքել է իրեն և մորը և ամուսնացել ուրիշի հետ: Աղջնակի գրառումը հուզել է ողջ համացանցը

Որքան էլ, որ բարդ է, բայց շատ կարևոր է կյանքում չկորցնել ներելու կարողությունը: Շատ կարևոր է կարողանալ ներել անգամ ոխերիմ թշնամիներին, քանի որ այն բացասական էներգիան, որ կուտակում եք ձեր մեջ, վնասում է առաջինը ձեզ:

Այս աղջկա պատմությունը չափից ավելի հուզիչ է, և կարող է անհավանական թվալ, սակայն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:

« Աղջիկս 11 տարեկան է: Նա յոթ տարի է չի տեսել հորը: Հայրը նրան լքեց, երբ նա ընդամենը երկու տարեկան էր: Նրան հետաքրքրում էր միայն այն, թե ինչպես կարող է հրաժարվել ծնողական իրավունքներից, որպեսզի ալիմենտ չվճարեր մեզ:

Ես ցանկանում էի հեռու պահել աղջկաս ավելորդ հիասթափությունից:

Նա շատ լավ գիտեր, թե ով է իր հայրը և ինչու է մեզ լքել… Երբ աղջիկս չորս տարեկան էր, մենք իմացանք, որ նախկին ամուսինս քաղցկեղ ունի:

Մենք համաձայնեցինք նրա հետ հանդիպել այգում: Նա մեզ հետ մնաց 20 րոպե, իսկ հետո մենք նրա մասին մի ամբողջ տարի լուր չունեցանք:

Մեկ տարի հետո մենք իմացանք, որ նա ուրիշ կին և երեխաներ ունի, իսկ աղջիկս ինձ ասաց, որ ուրախ է հոր համար, քանի որ նա վերջապես սովորել է հայր լինել:

Վիրավորանքի ու արցունքների փոխարեն ես լսեցի այս խոսքերը աղջկանիցս և հասկացա, թե ինչ է նշանակում ներողամիտ լինելը » :

Նյութի աղբյուր՝ Հայ Ինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS