Այս 10 իրերը հաջողությունը մագնիսի պես դեպի տուն են ձգում. Իմացեք որոնք են դրանք և անպայման ունեցեք տանը…

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարագա, որոնք տանը երջանկություն են բերում.

1. Պայտ


Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը:
Դրա դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանը երջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն:
2. Սխտոր

Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որը տունը կպաշտպանի բացասական էներգիայից:

Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից և անմաքրությունից:

Ուտելիքներում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամ մարդկանց բացասական ազդեցությունը:

3. Մեղր

Նրանք, ովքեր ուզում են, որ տունն ամեն բարիքով լի լինի, պետք է մեղր օգտագործեն:

Այն ծառայում է որպես քաղցրավենիք տան ոգու համար:

Թարմ մեղրը լցնում են նախշազարդ գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվ թող այն մեղրի պես քաղցր լինի»:

4. Խնձոր

Ըստ սիմվոլիկայի՝ տանը խնձոր ունենալն առատության երաշխիք է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան ներթափանցում է տուն և այն մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում:

Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում:

Հյութալի խնձորը խոհանոցում է, կարգը և բավարարությունը կպահպանի»:

5. Սրբապատկեր

Սրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք:

Սրբապատկերները պետք է խելացի ձևով դնել տանը:

Դրանց նկատմամբ հարգալի և խնամքով վերաբերմունքն անպայման խաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի ընդհանուր էներգետիկան:

6. Բուլավկա

Չար աչքի դեմ ամենատարածված միջոցն է: Վերացնում է վատ մտածմունքները:
Որպես պաշտպանիչ թալիսման բուլավկայի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվալ հոսող ջրով և և մի գիշեր թողնել աղի և պղպեղի խառնուրդի մեջ:

Առավոտյան պետք է բուլավկային խնդրել պաշտպանել անմաքուր մտքերից և մուտքի դռան վրա այնպես դնել, որ չերևա:

7. Զանգ

Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վռնդել չար ոգիներն և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն:

Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կծլգնա: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է զանգը փոխել, քանի որ դա նշանակում է, որ այն չափից շատ բացասական էներգիա է կլանել:

8. Օճառ

Մաքրության և առողջության խորհրդանիշ է: Լոգասենյակում օճառի չոր կտորը դրեք տուփի մեջ և սիրուն ժապավենով կապեք:

Ակտիվացնելու համար սպիտակ մոմ վառեք, առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ վերցրեք, լվացեք ձեռքերը մինչև արմունկները և ասեք. «Ինչպես ջուրը փրփուրի հետ մաքրում է կեղտը, այդպես օճառը պաշտպանում է տունը:

Հիվանդություններից, աչքից, բացասականից, սկանդալներից»: Մի կտորը դրեք լոգարանում, մյուսը՝ զուգարանում:

9. Մոմեր

Հզոր թալիսման են, բարեկեցությունը բերում են տուն բոլոր ոլորտներում: Առավել օգտակար են եկեղեցական մոմերը:

Մոմը վառեք և շրջեք ողջ տանը՝ ոչ մի անկյուն բաց չթողնելով: Տան մաքրության ծես արեք, պաշտպանություն և լույս խնդրեք տան անդամների համար: Մոմը դրեք սրբապատկերի առաջ կամ որևէ տեղ տան արևելյան մասում:

10. Հայելի

Շատ լավ թալիսման է փայտե շրջանակով կլոր հայելին: Տանը, որտեղ բարձր տրամադրություն և փոխըմբռնումն է իշխում, այն ներծծում է դրական էներգետիկան և վերադարձնում է: Վատ տրամադրությամբ երբեք մի մոտեցեք հայելուն:

Դրա դիմաց մի վիճեք և մի չարախոսեք:

Կինը կարող է ակտիվացնել հայելու ուժը: Մաքուր կտորը թրջեք սիրելի օծանելիքով և սրբեք հայելին շրջանաձև շարժումներով: Գիշերը հայելու առաջ գեղեցիկ կապույտ ափսե դրեք, որը լցված կլինի բարեկեցության խորհրդանիշներով:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS