Այս 16 տարեկան աղջիկը կյանքից հեռացավ մի ըմպելիքի պատճառով, որը կա բոլոր խանութներում և այն շա-տերն են սիրում։2014-ի ամռանը Լաննա Համանն իր ընկերների հետ գնաց Մեխիկո՝ արձակուրդն ուրախ անց-կացնելու նպատակով: Երջանիկ և ուրախ ճանապարհորդները նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչով կա-վարտվի իրենց արկածը:
Այդ օրը ոչ մի արտառոց բան չկար: Լաննա հանգիստ պառկած էր լողափի ավազների վրա: Հանկարծ նրա ինք-նազգացողությունը վատացավ: Արագ տեղ հասած բժիշկները հասկացան, որ աղջկա մոտ սրտի կաթված է ե-ղել, սակայն չկարողացան նրան օգնել: Նույն օրը երեկոյան Լաննան մահացավ հիվանդանոցում:
Աղջկա ընտանիքն ու ընկերները շոկից ուշքի չէին գալիս. Լաննան ընդամենը 16 տարեկան էր, նա զբաղվում էր սպորտով և երբեք չէր գանգատվում առողջությունից:Նրա մահվանից որոշ ժամանակ անց Լաննայի մայրը՝ Քրիսը, հանդես եկավ հայտարարությամբ: Նա կասկածում էր, որ աղջկա մահվան պատճառ է հանդիսացել Ռեդ Բուլը, որը կա բոլոր վաճառակետեում:
Մահանալու օրը Լաննա ոչ մի կաթիլ ջուր չէր խմել, փոխարենը միայն էներգետիկ ըմպելիք էր օգտագործել: Ըն-կերները նույնիսկ կարծում էին, որ Լաննան կախվածություն ունի Ռեդ Բուլից:Սրտաբանը հաստատեց աղջկա մոր վարկածը:
-Սա ապացուցված է բժշկական թեստերի միջոցով: Էներգետիկ ըմպելիքները վտանգավոր են սրտի ռիթմի և արյան ճնշման տատանման համար:
Աղջկա ծնողներն այժմ հորդորում են բոլորին հրաժարվել այդ ըմպելիքն օգտագործելուց: