Այս 17 ամյա անչափահաս աղջիկը արդեն 7 երեխա ունի

Արգենտինայի Լեոնե քաղաքի բնակչուհի Պամելա Վիլյարյուելը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ բազմազավակ մայրը: Նա ընդամենը 17 տարեկան է, սակայն արդեն հասցրել է լույս աշխարհ բերել 7 երեխայի, ու նրանց մեծացնում է առանց ամուսնու:

Առաջին երեխային՝ միակ որդուն, նա ծնել է դեռ 14 տարեկանում, սակայն զուգընկերը լքել է նրան ու նորածնին:

Դա դաս չի եղել արկածախնդիր դեռահասի համար և կարճ ժամանակ անց նա մեկ այլ զուգընկերոջից հղիացել է ու լույս աշխարհ բերել եռյակ աղջիկների: Եռյակի ծնվելու լուրը լսելուն պես նրանց հայրը շտապել է հեռանալ: Սակայն այս փորձությունն էլ Պամելային չի կանգնեցրել, որոշ ժամանակ անց նա կրկին հղիացել է մեկ այլ զուգընկերոջից ու դարձյալ եռյակ աղջիկների ծնել ու դարձյալ մնացել միայնակ:

Բարեբախտաբար, իշխանությունները նրան միայնակ չեն թողել, ամսական 800 պեսո նպաստ են հատկացրել, մեծ տուն ու հողամաս տվել:17-ամյա մայրը ջանասիրաբար աշխատում է, որպեսզի կախված չլինի իր ծնողներից ու իր երեխաներին կարողանա ինքնուրույն մեծացնել:

Նրա մայրը դիմել է իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ վիրահատական ճանապարհով կապել աղջկա փողերը, որպեսզի նա այլևս չհղիանա,սակայն օրենքը դա թույլ է տալիս միայն 21 տարեկանից հետո:Ի դեպ, նրա երեխաների հայրերը բոլորն էլ չափահաս են, սակայն անչափահասի հետ սեռական կապի համար պատասխանատվություն չեն կրել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS