Այս 20 ախտանշանները երբեք չպետք է անտեսել: Սրանք քաղցկեղի ախտանշաններն են

Մասնագետները հաճախ են նշում, որ հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու համար, սակայն միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ պարզապես ավելի ուշադիր լինելու մասին, քանի որ առջողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմն ազդանշաններ է ուղարկում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել քաղցկեղով:

1.      Մեջքի և գոտկատեղի ցավեր

Լյարդի քաղցկեղի դեպքում հիվանդները հաճախ գանգատվում են մեջքի ցավերից: Բացի այդ, երբեմն մեջքի ցավը կարող է վկայել կրծքագեղձի քաղցկեղի մասին:

2.      Եղունգների փոփոխություն

Չափազանց գունատ և սպիտակավուն եղունգները հաճախ վկայում են լյարդի քաղցկեղի մասին, իսկ շագանակագույն ու սև կետերը՝ մաշկի քաղցկեղի: Բացի այդ, եղունգի ճկվածությունը կարող է պայմանավորված լինել թոքերի քաղցկեղով:

3.      Դեմքի այտուցվածություն

Դեմքի այտուցվածությունը կարող է պայմանավոևված լինել թոքերի քաղցկեղով, քանի որ այդ դեպքում հաճախ ուռուցքները սեղմում են կրծքավանդակի անոթներն ու խանգարում արյան շրջանառությունը:

4.      Անհարթություններ մաշկի վրա

Մաշկի հանդեպ հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ անհարթություններն ու արտասովոր արյունահոսությունը կարող է վկայել մաշկի քաղցկեղի կամ բազալ բջիջների մելանոմայի մասին:

5.      Կրծքի կարմարածություն, այտուցվածություն ու ցավ

Նման ախտանշանները վկայում են կրծքագեղձի քաղցկեղի մասին:

6.      Պտուկի ձևի փոփոխություն

Այս փոփոխությունները համարվում են կրծքագեղձի քաղցկեղի մասին վկայող ամենատարածված ախտանշանները:

7.      Ցավ կամ արտոսովոր զգացողություններ դաշտանի ժամանակ

Նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել արգանդի քաղցկեղով, ուստի հարկավոր է անպայման ուլտրաձայնային հետազոտություն անցնել:

8.      Հևոց ու խռպոտ շնչառություն

Սա թոքերի քաղցկեղի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից են:

9.      Քրոնիկական հազ և կրծքի ցավեր

Քրոնիկ հազը կարող է լինել քաղցկեղի տարբեր տեսակների ախտանշան (ուռուցքներ, լեյկոզ), իսկ ցավը, որը տարածվում է նաև ուսի և թևի հատվածում, վկայում է թոքերի քաղցկեղի մասին:

10.  Տենդ ու վարակներ

Հաճախակի ի հայտ եկող վարակներն ու տենդը կարող են պայմանավորված լինել լեյկոզով:

11.  Ավշային հանգույցների այտուցվածություն

Պարանոցի, թևատակերի և աճուկային հատվածի ավշային հանգույցների այտուցները հաճախ պայմանավորված են լինում քաղցկեղով:

12.  Կլման ակտի խանգարումներ

Սննունդը կուլ տալիս առաջացած տհաճ զգացողությունները կարող են վկայել կոկորդի, կերակրափողի կամ թոքերի քաղցկեղի մասին:

13.  Չապաքինվող վերքեր ու չդադարող արյունահոսություն

Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել լեյկոզով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

14.  Հոգնածության զգացում ու թուլություն

Այս ախտանշանները, որպես կանոն, անվնաս են լինում, սակայն եթե դրանք ի հայտ են գալիս կտրուկ և պայմանավորված չեն որևէ լուրջ խնդրով, ապա կարող են վկայել քաղցկեղի մասին:

15.  Աբդոմինալ ճարպ և փորափքանք

Քաշի ավելացումը (ճարպաշերտեր որովայնի հատվածում) և փորափքանքը հաճախ վկայում են ձվարանների քաղցկեղի մասին:

16.  Ախորժակի վատացում

Ախորժակի վատացումը համարվում է ձվարանների քաղցկեղի մասին վկայող հիմնական ախտանշաններից մեկը:

17.  Կոնքի ցավեր

Կոնքի հատվածի ցավերը, ջղաձգումները և փորափքանքը կարող են վկայել ինչպես ձվարանների քաղցկեղի, այնպես էլ փայծաղի մեծացման հետևանքով առաջացած լեյկոզի մասին:

18.  Որովայնային ցավեր ու ջղաձգումներ

Նման ցավերն ու ջղաձգումները կարող են լինել կոլոռեկտալ քաղցկեղի ախտանշան:

19.  Ռեկտալ արյունահոսություն

Արտաթորանքում արյան հետքերի առկայությունը նույնպես կարող է վկայել կոլոռեկտալ քաղցկեղի մասին:

20.  Քաշի անբացատրելի կորուստ

Քաշի կորուստը կարող է վկայել ինչպես ուղիղ աղիքի քաղցկեղի, այնպես էլ մարսողական համակարգի օրգանների քաղցկեղի մասին: Եթե ուռուցքն ազդում է լյարդի վրա, ապա այն կարող է խանգարել օրգանիզմից վնասակար տարրերի դուրսբերման գործընթացը:

Նյութի աղբյուրը՝ golbis.com

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS