Այս 5 մթերքը կօգնեն Ձեզ հեշտությամբ ազատվել ցելյուլիտից

Ցելյուլիտը բավական տհաճ ու տարածված կոսմետիկ խնդիր է, որից ազատվելու համար մարդիկ ջանք ու գումար չեն խնայում:

Գոյություն ունեն բազմաթիվ թանկարժեք միջոցներ ու կոսմետիկ պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից, սակայն մասնագետները նշում են, որ ցելյուլիտից կարելի է ազատվել նաև ճիշտ սննդակարգի և որոշակի մթերքի գործածության միջոցով:

Ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոցներից է կտավատի սերմերի գործածությունը: Այս սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք խոնավեցնում են բջիջները:

Շատ օգտակար է նաև ժելատինը, որն ամրապնդում է իմունային համակարգն ու դարձնում է մաշկն ավելի հարթ ու առաձգական:

Ցելյուլիտի դեմ պայքարում հիանալի օգնական կարող են լինել նաև լամինարիա ջրիմուռները: Դրանք հարուստ են յոդով, իսկ այն դրական ազդեցություն է ունենում վահանաձև գեղձի վրա: Սա էլ իր հերթին օգնում է ազատվել ցելյուլիտից, քանի որ այն հաճախ պայմանավորված է լինում հենց հորմոնալ խանգարումներով:

Ցելյուլիտից ազատող մյուս մթերքը հասարակ ջուրն է: Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում բավական քանակությամբ ջուր խմել: Կանանց խորհուրդ է տրվում խմել օրական 2.2 լիտր ջուր (մոտ 9 բաժակ), իսկ տղամարդկանց՝ մինչև 3 լիտր:

Վերջին օգտակար մթերքը սպիտակ թեյն է: Թեյի այս տեսակը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար, քանի որ օգնում է դանդաղեցնել կոլագենի քայքայման ու դրա հետևանքով ցելյուլիտի առաջացման գործընթացը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS