Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը կոլապսի մասին անցյալ տարվա հունիսից լսում եմ, որ կլինի աշնանը, հետո՝ գարնանը, գարունը վերջանում է:
Այո ինքս էլ շատ բաների հետ համաձայն չեմ, և՛ կադրայինը, և՛ ավելորդ թավիշը, և՛, այո, դեռևս աշխատող հին համակարգը ու սահմանադրությունը, բայց անուրանալի, երևում է, որ արվում է: Հիմա ի՞նչ այըմտրանք ունենք ավելի լավի հենց հիմա:
Սա էլ մի կողմ նետե՞նք, իսկապես դատարկություն կառաջանա, իսկ դատարկություն բնության մեջ չի լինում. այն անպայման անվերահսկելի կլցվի, իսկ հիշելով ոչ վաղ անցյալի 10000 դրամանոց մեր ընտրությունները, չեմ էլ ուզում մտածել հետևանքների մասին: Դրա համար եմ զարմանում ու չեմ հասկանում վերջը մեր ուզածը ի՞նչ է»: