Այ պարոն կալանավոր…Ցմահ դատապարտվածի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին

Պարոն կալանավոր, հիշողությունդ թարմացնելու համար ուշադրությունդ հրավիրեմ «սխրագործությանդ» վրա, որի պատճառով շուրջ 15 տարի պայքարում ենք կատարածդ սխալը շտկելու համար: Այդ անօրինական որոշմանդ կապապկցությամբ քո թիմի մի շարք պատգամավորներ, ԱԺ նախագահը և գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը ընդունեցին, որ օրենքի կոպիտ խախտում ես թույլ տվել, սակայն քեզանից սարսափելով՝ ոչինչ չարեցին:

Տիգրան Թորոսյանն ասաց.գնամ, պարզեմ, թե ով է օրենքի կոպիտ խախտմամբ 103 հրամանագիրը հրամցրել ձեզ: Դու արհամարեցիր անգամ Եվրախորհրդի հորդորը: Իսկ հիմա էլ նստել ես այդ նույն Եվրոպայից աղերսում ես, որ քեզ քաղբանտարկյալ ճանաչեն, որ կարողանաս դժոխքից
ազատվել: Ոչ մի կալանավոր այլ կալանավորի վատը չի ցանկանում. միմիայն ազատություն. Սովորիր, սա է չգրված օրենքը։

Հիմա երևի ժամանակ կունենաս մտածելու սխալ արարքներիդ մասին: Այն ժամանակվա 42՝ մահապատժի դատապարտվածների կեսը մահացան Ազատություն բառը շուրթերին, որոնց մահվան պատճառ դարձար ինքդ: Եթե ճիշտ կիրառեիր օրենքը այդ մարդիկ վաղուց Ազատության մեջ կլինեին և իրենց մահկանացուն չէին կնքի դժոխքում:

Հայկական Գուլագում Քեզանից հետո էլ եկավ փոքր եղբայր Սերժ Ազատիչը, որն առանձնապես քեզանից չտարբերվեց։ Հիմա էլ դեռ Բռնադատվածի կարգավիճակով հույս ունենք, որ հեղափոխությունից հետո շուտով իշխանությունը կլուծի այս խնդիրը, այսինքն՝ կուղղի քո սխալը, և կազատվենք:

Ուրիշի տունը քանդելով՝ սեփական ամրոցը չեն կառուցում. փոս փորողը օրերից մի օր ինքն է հայտնվում իր փորած փոսում։ Այս նամակը երբ կարդաս և եթե դահիճ չես, քունդ կփախչի և միգուցե հայտարարությամբ հանդես գաս, որ սխալ ես թույլ տվել, որ օր առաջ ազատվեն դեռ ողջ մնացածները։ Ձեռքդ դիր խղճիդ, քա՛յլ արա։

Քո սխալ արաքի պատճառով, ինչպես դու ես հայտվել դատարաների դռներին ու գոռում֊գոչում, Արդարություն ես պահանջում, այդպես էլ մեզ ես գցել դատարաների դռները վաղաժամկետ ազատման խնդրով։ Հիմա գոնե հասկանում ես, թե ինչ ճահճի մեջ ես մեզ գցել։ Քեզ էլ համբերություն:

Հա, չմոռանաս, նոր գիրք գրելուց անպայման գրի մեր մասին, պատմությունը պիտի լիարժեք իմանա, ճանաչի իր «հերոսներին»…

Մահապատժի դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS