Այ սա իսկական սեր է․ Հայրենական պատերազմի տարիներին իրար սիրահարված ծերունին ու տատիկը վերջապես գտել են իրար

Ռոբինը 1944-ին ԱՄՆ-ի բանակի հասարակ զինվոր էր, երբ Ֆրանսիայում առաջին անգամ տեսավ Ժանինին: Պատահական այս հանդիպումը մեծ սիրո սկիզբը դարձավ: Երկու ամիս անց, սակայն, Ռոբինին տեղափոխեցին արևելյան ճակատ: Նա խոստացել էր անպայման վերադառնալ և ամուսնանալ Ժանինի հետ:

Այն հույսով, որ Ռոբինը կկատարի խոստումը, Ժանինը սկսեց անգլերեն սովորել: Պատերազմն ավարտվեց, իսկ Ռոբինը վերադարձավ ԱՄՆ և հանդիպեց իր ապագա կնոջը` Լիլիանին: Միասին ապրեցին 50 տարի, իսկ 2015-ին Լիլիանը մահացավ:Ժանինն ամուսնացավ 1949 թվականին և ունեցավ հինգ երեխա:

Ռոբինը չէր մոռանում Ժանինին: Նա միշտ իր մոտ էր պահում Ժանինի սև ու սպիտակ լուսանկարը: Հենց այդ նկարն էլ օգնեց ի վերջո գտնել Ժանինին: Վետերանը մի անգամ լուսանկարը ցույց տվեց ֆրանսիացի լրագրող-ներին, որոնք էլ կարողացան գտնել Ժանինին:

Նա ապրում էր ծերանոցում: Եվ Ռոբինն ու Ժանինը վերջապես հանդիպեցին :«Ես միշտ քեզ սիրել եմ:  Դու իմ սրտում ես մնացել հավերժ»,- վետերանի այս խոսքերից հետո 97-ամյա Ռոբինն ու 95- ամյա Ժանինը համբուրվել են` առաջին անգամ 75 տարվա ընդմիջումից հետո:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS