Այ քեզ մաքրասեր տղամարդ․․․Այս տղամարդն օրական 9 ժամ ծախսում է տունը մաքրելու համար

Այ քեզ մաքրասեր տղամարդ․․․Այս տղամարդն օրական 9 ժամ ծախսում է տունը մաքրելու համար։Անգլիական հայտնի հաղորդում-
ներից մեկի շրջանակներում ներկայացվել էին վիճակագրական տվյալներ։ Եթե հավատանք վիճակագրությանը, տղամարդկանց
60%-ը անգամ ամենաանհրաժեշտ դեպքերում չի լվանում ձեռքերը։

Ու հենց նույն շոուի ժամանակ ներկայացրեցին Ամար անունով այս տղամարդու պատմությունը։Նա համարվում է մոլորակի ամենա-
մաքրասեր տղամարդըԱմարը մանրակրկիտ մաքրում է տունը ոչ միայն հիգիենայի նկատառումներից ելնելով։ Մաքրություն անելու
պրոցեսը նրա համար հաճույք է, մեդիտացիայի միջոց։Ամարն ասում է, որ ինքն ունի հոգեկան խանգարումներ, թեպետ մասնագետ-
ները դրանք չեն հայտնաբերել։

Երիտասարդ տղամարդու խնդիրը նման է օբեսիվ-կոմպուլսիվ խանգարման։ Սակայն կա մի նյուանս․ Ամարը չունի տագնապի զգա-
ցում, նա մեծ հաճույքով է անվերջ մաքրում ու լվանում ամեն ինչ։Ամարի կինը այնքան էլ չի խրախուսում ամուսնու՝ մաքրությամբ
տարված լինելը։

Կինը խոստովանում է, որ ավելի լավ կլիներ, եթե ամուսինն այդ ժամանակի գոնե կեսը նվիրեր ընտանիքին։ Այնուամենայնիվ, Ամա-
րը չի հանգստանա, եթե տանը անթերի մաքրություն չտիրի։Պատմության հերոսը օրական առնվազն քսան անգամ է լվանում ձեռքե-
րը, իսկ նրա սիրելի առարկաները՝ խոնավ անձեռոցիկներն ու բամբակե սկավառակներն են։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS