Այuօր տրանuպnրsnւմ մի միջապեդի ականաsեu եղա․ Ավsnբnւu բարձրացան մայր nւ երեխա, իսկ նրանց հեsևից նաև մի կին․․․Ողջ մամնnվu դnղ անցավ:Այսօր առավոտյան տրանսպորտում մի միջապեդի ականատես եղա․ Ավտոբուս բարձրացան մայր ու երեխա, իսկ նրանց հետևից նաև մի կին․․․Ողջ մամնովս դող անցավ։Մի անգամ ավտոբուսում այսպիսի մի դեպքի ականատես եղա։
Կանգառում ավտոբուս բարձրացան մի ջահել աղջիկ, երեք տարեկան մի տղա ու 50-ին մոտ մի կին․ մայրը, որդին ու տատիկը։Հազիվ թե շփոթես։Կողքս նստեցին․ կինը երեխային ծնկներին առած՝ պատուհանի մոտ, տատիկն էլ՝ անցատեղի կողքին։ Տղան պատուհանից նայեց՝ մատն ապակուն քսեց։ Կինն անկախ տեսք ընդունեց, երիտասարդ մայրը՝ վերացած ու մի քիչ էլ՝ հոգնած։
-Մամ, տես՝ պապ այի մեքենայից է։
Դադար ու՝ դժգոհ տատիկի անհանգիստ շարժո ւմները։Փոքրիկն էնպես զվարճալի էր խոսում, լրիվ երեխայավարի, շվշվախոսում էր ու ճրթճրթում։ Ափսոս չեմ կարող նույն ձևով փոխանցել, առավել ևս՝ գրել։ Դե, երևի, բոլորն էլ գիտեն՝ ոնց են երեխաները խոսում։
-Մամ, իսկ սա պա պայի մեքենա՞ն է։
-Չէ, ուրիշ քեռու մեքենա է։
-Բա ինչի՞ է մորաքույր նստ ած մեջը։
Տատիկը փռթկացրեց, մայրն ուղղակի ժպտում է։
-Ուրեմն մորաքրոջ մեքենան է։
-Բա հայրիկի մեքենան որտե՞ղ է։
Տատիկը «օհո-հո»-ի պես մի բան կռթկռթաց։ Պատկերացրեք՝ վաղը բոլորի համար հանգստյան օր է, իսկ ձեզ աշխատանքի են կան-
չում։ Պատկերացրեք ու ասացեք՝ «օհո-հո»։ Այդպես էլ՝ նա։
-Գարաժում։
Մայրիկն է պատասխանում։ Իսկ տա տիկը քմծիծաղում է․ է՛հ։
Դադար երեսուն վայրկյան․ երեխաները երևի ավելի երկար չեն դիմանում։
-Մամ, իսկ պապան ե՞րբ է գալու։
-Նա աշխատում է։ Ժամանակ չունի։
-Գիշերն է՞լ է աշխատում։
-Գիշերն էլ։
-Ինչ է, բոլորովին չի՞ քնում։
-Իհարկե, քնում է։ Բոլորն էլ քնում են։
-Բա ինչո՞ւ չի քեզ հետ քնում։
Ինձ արդեն տհաճ դարձած տատիկի կարճ, հաղթական ծիծաղը և երիտասարդ մոր անհարմար ժպիտը։
-Հայրիկը զբաղված է։
-Մամ, արի գտնենք պապային։ Կարոտել եմ պապային։ Իսկ դու չե՞ս կարոտել։
Տատիկը շրջվեց տղայի կողմն ու սկսեց ուղղել նրա բաճկոնը։
-Հակոբ, հայրդ արդեն չի գա։ Նա ուրիշ մորաքույր է գտել։
-Մայրի՛կ։
Սա արդեն ցասումնալից ու մի տեսակ վիրավոր աղջկա ճիչ է։ Տատիկը՝ ամբողջովին հանդիսավորություն ու անկախություն է մարմն ավորում։Ու էդ պահին նրանց առջևում նստած մոտ 25-ամյա երիտասարդը շրջվում է տղայի կողմն ու առանց կնոջ վրա ուշադրություն դարձնելու․
-Ապերիկ, ուրեմն անունդ Հակո՞բ է։
Շվարած և ուր որ է՝ լացուկոծ դնելու պատրաստ դիմախաղով տղան կասկածանքով նայում է երիտասարդին, սեղմվում մորն ու կամացուկ պատասխանում․
-Անունս Հակոբ է։
Երիտասարդը բերկրալից քմծիծաղ է տալիս ու երե խային մեկնում վնասված մատներով լայն ափը․
-Դե, ողջույն։ Ես էլ Արմենն եմ։
Փոքրիկ Հակոբը բռունցքները սեղմում է կրծքին ու վախեցած նայում իր նոր ծանոթի ձեռքերին։ Տատիկը կասկածամտություն ու զզվ անք է արտացոլում, մայրը՝ տարակուսանքի ու շփոթության պես մի բան, բայց այն աստիճան գեղարվեստորեն ու գրքային չէ, ոնց որ ինձ է հաջողվում նկարագրել․ հանպատրաստի մի վիճակ, հասկանո՞ւմ եք։-Ես էլ մի գլուխ քեզ եմ փնտրում, ապերիկ։
Ես ու հայրդ միասին ենք աշխատում։ Այ, տեսնո՞ւմ ես,- նա տղային է մեկնում թարմ սպիներով պատված ձախ ձեռքը,-ես վնասվածք եմ ստացել, ու նա աշխ ատում է իմ փոխարեն։ Հայրդ քեզ շատ է կարոտել, բայց մեր կին ղեկա վարը չար է, նրան տուն չի թողնում։ Հայր իկդ քո հասցեն ինձ էր տվել, խնդրել էր, որ նվերը փոխանցեմ քեզ։ Բայց հասցեդ կորցրել եմ։ Կներես, Հակոբ, որ էդպես պատահեց։ Դու ինձ վրա չե՞ս բարկանում։Տղան հետաքրքրությամբ նայում է նոր ծանոթին, ոտքերով խփում առջևի նստատեղին։
-Բա նվերն ո՞ւր է,-ամաչկոտ ու կամացուկ հարցնում է նա։
-Ահա, վերցրու,-երիտասարդը տղային է պարզում կավճապատ թղթով մեքենաների հանդեսը։
Հակոբը ճանկում է ամսագիրն ու սեղմում կրծքին, իսկ նրա տատիկը կասկածամտորեն ու զայրալից բացում է բերանը՝ ակնհայտորեն ինչ-որ բան է ուզում ասել։
-Ռեխդ փակիր, անտեր շուն, թե չէ գլուխդ կպոկեմ,- տատին ցածրաձայն կանխում է երիտասարդը, բայց այնպես, որ ամեն մի տառը մխվում է կախված լռությանը։ Միայն փոքրիկ տղան է կլանված ամսագիր թերթում ու ոչինչ չի լսում։
Երկտասարդը ոտքի է կանգնում ու լայն ուսերով իր համար ճանապարհ բացում քարա ցած ուղևորների միջով դեպի ելքը։
-Առայժմ, Հակոբ,- արդեն դուրս գալիս կանչում է նա տղային։
Ամսագրով տարված Հակոբը ցրված հայացքով փնտրում է Արմանին ֆու նրան ձեռքով անում։
Մայրիկի աչքերն արցունքոտվում են։ Տատիկը շփոթված հազում է, բայց իրեն շրջապա տողների կշտամբալից հայացքների ներքո չի համարձակվում ինչ-որ բան ասել։