Անխնա տարածեք. Ադրբեջանցուն քնած հայ սպային սպանելու համար հերոսի կոչում են տալիս, իսկ Արման Առաքելյանը արդեն 4 տարի ազատազրկված է, իր ռեստորանում հայ ազգին և արժեքներին հայհոյած ադրբեջանցուն սպանելու համար. Նա բոլորիս օգնության կարիք ունի…

Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի սպորտսմեններ, արվեստագետներ, դերասաններ, երգիչ եւ երգչուհիներ , կամ Հայաատանում ճանաչում ունեցող եւ Հայաստանի համար ձեր ստեղծագործական ոլորտներում ներդրումը ունեցող ծանոթներ եւ անծանոթներ՝ անհրաժեշտ է ձեր օգնությունը՝հայի պատիվը բարձր պահելու համար:

Մեր հայրենակից՝ Արման Առաքելյանը, իրեն պատկանող ռեստորանում սպանել է մի ադրբեջանի քաղաքացու, ով հայհոյել է հայ ազգին,անպատվել է հայ հերոսներին եւ թքել է վերջիններիցս մեկի պատին կախված նկարի վրա:

Արման Առաքեքյանը 2015 թվականից պատիժը կրում է Ռուսաստանյան բանտերից մեկում եւ ցանկանում ենք , որ նա տեղափոխվի Հայաստան՝ հետագա պատիժը կրելու համար։

ՌԴ-ը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը որպեսզի Արման Առաքելյանը պատիժը կրի Հայաստանում բայց ՀՀ արդարադատության նախարարությունը անհասկանալի պատճառներով արդեն երեք անգամ մեռժել է ՌԴ առաջարկը:

Այժմ անում ենք ստորագրահավաք հայտնի մարդկանց մասնակցությամբ, որպեսզի այն ներկայացվի կառավարություն՝ գործին հետագա ընթացք տալու նպատակով։ Սիրելի հայեր անտարբեր մի եղեք եւ մասնակցեք ստորագրահավաքին, կիսվեք հրապարակումով եւ տեղյակ պահեք այլ հայտնի եւ անունով մարդկանց:

Շնորհակալ եմ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS