Անհավանական դեպք. Աքաղաղաը կկանգնի դատարանի առաջ. Գիտե՞ք ինչի համար…

Ֆրանսիայում ընթանում է տնային աքաղաղի գործով դատական գործընթացը, որը ժամանակից շուտ է ձայն հանում՝ արթնացնելով տարածքում ապրող բնակիչներին։

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով «Monde» թերթին։


Նշվում է, որ Մորիս անունով աքաղաղի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատարան բողոք է ներկայացրել վերջինիս տարեց հարևանները՝ Բիրոն զույգը, որոնց խանգարում է աքաղաղի վաղ առավոտյան հնչող բարձր ձայնը: Հայցվորների փաստաբանը պահանջում է հազար եվրո փոխհատուցում:

Սպասվում է, որ դատարանն այս գործով վճիռը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 5-ին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS