Ես արդեն շուրջ 10 տարի է աշխատում եմ ծննդատանը, թիվ ու հաշիվ չկա, թե որքան երեխաներ են լույս աշխարհ եկել այդ տարիների ընթացքում, բայց այս դեպքը ես երբեք չեմ մոռանա: Ամուսինները նախապես պայմանագիր էին կնքել մեր հիվանդանոցի հետ և ես պետք է ընդունեի ծնունդը: Ամուսինը ցանկություն հայտնեց ներկա գտնվել իր առաջնեկների ծննդաբերությանը:
Նրանք նախապես գիտեին, որ երվորյակներ են ունենալու:
Կնոջ ցավերը սկսվելու հետ մեկտեղ ամուսինը նրա կողքից չէր հեռանում, բռնել էր նրա ձեռքը, շոյում էր գլուխը: Նա շատ հոգատար էր: Ծննդաբերությունը դժվար էր ընթանում: Զգում էի, թե որքան լարված է ամուսինը, բայց մեզ չէր խանգարում:
Եվ ահա լույս աշխարհ եկան փոքրիկ հրեշտակները: Երբ ծնվեց առաջին բալիկը, հայրը ուրախությունից արտասվեց, զգում էի հոգին ինչպես է փոթորկվում:
Հայրիկը հպարտ կտրեց պորտալարը: Մի քանի րոպե անց ծնվեց երկրորդ բալիկը: Հանկարծ հայրը տեսնելով երկրորդ երեխային մի քայլ հետ գնաց, կոպիտ բաց թողեց կնոջ ձեռքն ու ասաց.
— Ստացվում է, որ երկրորդ երեխան ինձանից չէ,
— ասաց նա ու խոժոռ դեմքով նայեց կնոջը:
Նորաթուխ մայրիկը տեսնելով երեխային սարսափեց: Սկսեց լաց լինել, խնդրում էր ամուսնուն հավատալ իրեն, ասում էր որ երբեք չէր դավաճանել ամուսնուն:
Բանն այն էր, որ երկրորդ բալիկը սևամորթ էր: Մենք բժիշկներս հասկանում էին, որ երկվորյակները չէին կարող երկու հայր ունենալ: Մի քանի րոպե անց ամուսինը հավաքելով իրեն մոտեցավ կնոջը և սկսեց հանգստացնել նրան.
— Մի անհանգստացիր սիրելիս, իմ երեխային չեմ լքի, իսկ երկրորդին կդաստիարակեմ: Սևամորթ երեխայի լույս աշխարհ գալու լուրը անմիջապես տարածվեց: Հաջորդ օրը հիվանդանոց եկավ ամուսնու տատիկը, ով լույս սփռեց այս պատմության վրա:
Պարզվում է, որ նրա հայրիկը աֆրիկացի է եղել, և այդ փաստը թաքցրել են բոլորից, որովհետև դա արտամուսնական կապ է եղել և իր բախտը պարզապես բերել է, որ ինքը սպիտակամորթ է ծնվել: Ու տատիկը մեղավոր հայացքով նայելով թոռնիկին շշնջաց.
— Ով կպատկերացներ, որ գեներն իրենց մասին իմաց կտային:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն