Պորտուգալիայում բժիշկներին հաջողվել է պահպանել երեխայի կյանքը, ում մայրը մահացել է երկու ամիս առաջ:
Նրանք արել են հնարավոր ամեն ինչ՝ մահացած կնոջ մարմնում երեխային ողջ պահելու համար:
Երեխայի մայրը 26-ամյա Կատարին Սեկեյրան է, ով մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ ասթմայի նոպայի արդյունքում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, կինը մահացել է հղիության 19-րդ շաբաթում:
Բժիշկները որոշում են կայացրել չանջատել կենսապահովման սարքավորումները, որպեսզի հնարավորություն տան երեխային լույս աշխարհ գալ:
Հղիության 32-րդ շաբաթում իրավիճակի վատթարացման պատճառով բուժանձնակազմը որոշում է կեսարյան հատում իրականացնել, որից հետո միայն կենսապահովման սարքավորումներն անջատվել են:
Արդյունքում լույս աշխարհ է եկել 1,7 կգ կշռող Սալվադորը:
Նա դարձել է աշխարհում միակ երեխան, ով ծնվել է մահացած մոր արգանդից: Այժմ նրա հետ է հայրիկը: Բժիշկների խոսքերով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուր՝ www.kp.ru