Այսօր առավոտ երթուղային է բարձրանում ձեռնափայտով մի պապիկ ու բոլորը կանգնեցին, որ պապիկին տեղ տան նստելու, հետո սկսեցին վիճալ, թե ում տեղն է նստելու պապիկը:
Պապիկը ընտրեց իր համար ամենահարմար տեղը, նստեց ու ճանապարհը շարունակվեց: Մի կանգառ հետո բարձրացավ մեկ ուրիշ պապիկ, նստեց կողքս, մի երկու կանգառ հետո հարցրեց, թե ժամը քանիսն էր: Հարցից զարմացա, քանի որ ձեռքին կար ժամացույց, բայց պատասխանեցի: Մոտ հինգ րոպե անց պապիկը գրպանից հանում է մետաղադրամ: -Սա երկու հարյուր դրա՞մ է: -Այո,- պատասխանեցի ու հասկացա, որ պապիկը խնդիրներ ունի տեսողության հետ: Երբ հասանք այն կանգառը, որտեղ նա իջնելու էր ենթադրաբար, զգուշացրեցի՝ մտածելով, որ կարող է չնկատի: Պապիկն էր սրտնեղեց, որ լավ չի տեսնում: Իջավ կանգառում ու ասաց, որ չվճարեմ, ինքը վճարել է իմ փոխարեն: Ապշած էի… Իսկ այս ամբողջ ընթացքում մի կին հեռախոսով խոսում էր ու կիսալացակումած ու ցածր ձայնով պատմում էր, որ ուներ գումարային խնդիրներ ու անելանելի վիճակում էր: Պապիկի իջնելուց մի երկու կանգառ հետո էլ իջավ մի աղջիկ ու նախքան իջնելը այդ կնոջը տվեց գումար ու ասաց, որ ուզում է գոնե ինչ-որ ձև օգնի: Գումարը քիչ չէր, աղջկա տեսքից էլ երևում էր, որ այդ գումարը հաստատ ավել չէր իր համար: Ինչքան էլ անհավանական է, բայց սա երթուղային էր երևանում և ոչ թե երազ, չնայած քչերն են ինձ հավատում…