Անհավատալի նորություն ավտոաշխարհում. Նոր Range Rover Sport-ը Չինաստանում հաղթահարել է 999 աստիճան և հասել ՛՛Երկնային դարպասներին՛՛. Սա տեսնել է պետք/տեսաանյութ/…

Land Rover ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է Range Rover Sport P400e հիբրիդային արտաճանապարհային մեքենան հաղթահարում Չինաստանի Տյանմին լեռան հսկայական աստիճանավանդակը:

Մեքենան կարողացել է բարձրանալ 999 աստիճան՝ հասնելով «Երկնային դարպասներ» կոչվող քարայրին:

Ամենագնացը վարել է չին-նիդեռլանդացի արշավորդ Թուն Հոփինն, ով խոստովանել է, որ բազում մրցաշարերում է հաղթել, սակայն սա իր կյանքի ամենաբարդ փորձությունն էր:

Range Rover Sport P400e-ն նախ անցել է լեռնային բարդ ու վտանգավոր ճանապարհ՝ բաղկացած 99 կտրուկ շրջադարձերից, ապա բարձրացել 999 խոշոր աստիճաններով, և այս ամենը՝ 22 րոպե 41 վայրկյանում:

Range Rover Sport նորացված ամենագնացը ներկայացվել էր 2017-ի աշնանը:
Դրա ուժային համակարգը բաղկացած է երկու լիտրանոց բենզինային տուրբո շարժիչից՝ 300 ձիաուժ և էլեկտրական շարժիչից՝ 114 ձիաուժ: 100 կմ/ժ-ին մեքենան հասնում է 6,7 վայրկյանում, առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ: Մեկ էլեկտրալիցքով կարող է ընթանալ 50 կմ ճանապարհ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS