Անձրևից փախավ` կարկուտի տակ ընկավ

lurer.com-ը գրում է․
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը տեղեկացնում է, որ «Քեթրինի Միհրանի» անվան հետ կապվող ընկերությունները միլիոններ են վճարել պետբյուջե: Գումարները վճարվել են, քրեական գործը կարճվել է, բայց ՊԵԿ–ը որոշել է վերստուգումներ անցկացնել այդ ընկերություններում։ Մասնավորապես, ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին:
Եթե ՊԵԿ ձեռնարկած վերստուգումները նոր իրողություններ բացահայտեն, չի բացառվում քրեական գործի վերաբացում: Քրեական գործի գլխավոր հերոսին էլ դժվար չէ կռահել: Ինչպես երևում է՝ ինքը՝ Պողոսյանը հարվածը սպասում էր այլ տեղից՝ իր «աքիլլեսյան գարշապարը» հանդիսացող օֆշորային գործի վերաբացումից: Պատահական չէ, որ վերջին շրջանում նա հաճախ էր կրկնում, որ եթե նոր իշխանությունները որոշեն վերստուգել իր օֆշորային անցյալը՝ ինքը կաջակցի:  Հիշեցնենք` 2016թ.-ին Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարողի անունը հայտնաբերվել էր օֆշորային հայտնի «պանամյան փաստաթղթերում»:Դրանց համաձայն` Պանամայում Միհրան Պողոսյանի անունով գրանցված երկու ընկերություն հանդիսանում են հայաստանյան «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնետերերը: Իսկ այդ ընկերությունը Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ-ի պատվերով անշարժ ու շարժական գույքի գնահատում են իրականացրել: Այդ հրապարակումից ու դրա հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց շուրջ 8 տարի զբաղեցրած պաշտոնից։ Ավելի ուշ գործը կարճվեց` փաստերի չհիմնավորվելու հիմքով:Միգուցե այս անգամ էլ Պողոսյանը  համոզված էր, որ «Քեթրին գրուպ»-ի մասով ևս կարող է հանգիստ շունչ քաշել, քանի որ թաքցված հարկերը վերադարձրել է, բացի այդ՝ նոր իշխանություններն էլ հայտարարում են, որ իրենց նպատակը բանտերը օլիգարխներով լցնելը չէ: Հիմա, ինչպես երևում է, ՊԵԿ-ն ունի փաստեր, և այդ փաստերը շատ արագ կարող են հանգեցնել Պողոսյանի «բանանային արքայության» դարաշրջանի ավարտին: Հնարավոր է՝ այս անգամ պատգամավորին չհաջողվի գլուխն ազատել միայն պետության կողմից յուրացվածը վերդարձնելով…
Նյութի աղբյուր՝ lurer.com
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS