Առօրյայում հաճախ կրկնում ենք այն կարծիքը, որ ժամանակակից սերունդը շատ ավելի զարգացած է, քան նախկինում: Պնդումները, որ այժմ երեխաները ծնվում են՝ արդեն ժամանակակից էլեկտրոնային համակարգերին ադապտացված, արդարացի են ու ճշմարտացի:
Նորածիններն անձամբ են իրենց արարքներով ապացուցում իրենց մասին մեծահասկաների տված գնահատականների արդարացիությունը: Այդպիսով՝ նրանք նոր մարտահրավեր են նետում մեծահասակներին առ այն, որ ապագա աշխարհն ավելի ունիկալ և զարգացած է լինելու, քան հիմա է:
Այդպիսի մի դեպք էլ հետևյալ հոլովակում է ներկայացված, որտեղ նորածին փոքրիկը կաթ է խմում միանգամից բաժակից: Այն, որ երեխան բաժակից կարող է օգտվել ծնվելուց մի քանի ամիս այց միայն, թվում էր, թե ապացուցում չպահանջող հայտնի իրողություն էր, սակայն նորածին փոքրիկները չեն դադարում զարմացնել մեծահասակներին իրենց ունիկալությամբ և արըասովոր արարքներով: