Անջատեցի լույսը և պառկեցի․ Պատրաստվում էի քնել, երբ զգացի, որ դեմքիս մի փափուկ բան դիպավ․․․Անջա տեցի լույսը և պառ-
կեցի քնելու: Հանկարծ գիշերվա կեսին այտիս ինչ-որ փափուկ բան սահեց: Վախեցա: Միացրեցի լույսը: Տեսն ում եմ, հենց աչքերիս
մեջ նայում է սիրունիկ փոքրիկ կատու:
Տարա խոհանոց: Կաթ լցրեցի: Միս տվեցի: Փոքրիկը կերավ, գոհ մլավեց և սկսեց մռմռալ:Ուշադիր նայեցի, հասկացա, որ տան կա-
տու չէ: Շատ կեղտոտ էր: Տարա լոգարան, սկսեցի լողացնել ցնցուղով: Զարմանալի էր, բայց փիսիկն իրեն շատ հանգիստ էր պա-
հում:
Հետո ծածկոց վերցրեցի, փռեցի գետնին, որ փափուկ տեղ ունենա քնելու:Գնացի քնելու, բայց կիսաքնած վիճակում զգացի, որ եկել է
կողքս:Գիշերը երազ տեսա և Միա անունը՝ կատվի համար:Առավոտյան արթնացա,ասացի,որ իրեն լավ պահի և վազեցի աշխատան-
քի: Եկա տուն, իսկ ինձ դիմավորում են…այնքան ջերմացավ հոգիս…
Այդպես էլ սկսվեց իմ ու Միայի համատեղ կյանքը…