Բրիտանիայից Անտարկտիդայի հետազոտողները այն անվանել են կորուսյալ աշխարհ: Նրանք նշել են, որ արդեն ակտիվորեն զբաղվում են դեպի «Լարսեն Ս» սառցադաշտ արշավ կազմակերպելով:
Անցյալ տարի սառցադաշտից պոկվել է А-68 սառցաբեկորի խոշոր կտոր, որի չափը համարժեք է Էստոնիային: Սառցաբեկորն արդեն սկսել է շարժվել դեպի Հարավային օվկիանոս՝ ազատելով ջրային տարածքը: Եվ այժմ գիտնականները հնարավորություն են ստացել ուսումնասիրելու նախկինում անհասանելի էկոհամակարգը:
Գիտնականները մտավախություն ունեն, որ այդքան կտրուկ փոխված միջավայրը կարող է հանգեցնել նրա ոչնչացման: Գիտնականները նախատեսում են նկարագրել այնտեղ հանդիպող ծովային կենդանիներին, վերցնել միկրոօրգանիզմների, ժայռերի և ծովային ջրի նմուշներ։ Արշավախումբը կօգտագործի արբանյակային տվյալները՝ էկոհամակարգի ուղին գտնելու համար։