Անցած հանգստյան օրերին գնացել էի եկեղեցի մոմ վառելու ու աղոթելու․ Դռան մոտ տեսածիցս քիչ էր մնում շունչս կտրվեր․․․

Անցած հանգստյան օրերին գնացել էի եկեղեցի մոմ վառելու ու աղոթելու․ Դռան մոտ տեսածիցս քիչ էր մնում շունչս կտրվեր․․․

Մտքերով սկսեցի խոսել արարչի հետ։ Խոսեցի-խոսեցի, վեր կացա ու որոշեցի գնալ եկեղեցի և շնորհակալութ-յունս հայտնել հենց տեղում։ Գնացի․․․Ողջ ճանա պարը անցա մեկ շնչով, ուժ հավա քած, ոգևորված ՝ մտքումս կրկնելով, թե ինչի համար պետք է շնորհակալո ւթյունս հայտնեմ, որ հան կարծ չմոռանամ ու տրվեմ անիմաստ խնդրանքներին։

Աշակերտի նման մտքումս կրկնելով, թե ինչ պետք է ասեմ, ինքս էլ չզգացի՝ ինչ պես հասա եկե ղեցու բակ։ Մար-դաշատ էր։ Ուրախացա։ Ազգը Աստծուն հավա տում է, եկել է աղոթելու, խնդրելու, և գուցե այսքան մարդկանց մեջ կգտնվի գոնե ևս մեկը, ով ինձ նման եկել է շնորհակալո ւթյուն հայտնելու, մտածեցի ես։Գնացի,պատն անցա ու․․․․

Առաջին բանը, որ եկեղեցու դռների մոտ առջևս դուրս եկավ, դագաղն էր։Վայ, Աստված ջան, կարկամեցի։ Հիմա ի՞նչ անեմ, մտնեմ նե՞րս, թե՞ շրջվեմ գնամ տուն՝ էդպես էլ շնոր հակալությունս չհայտ նելով։ Կանգնել նայում եմ սև դագաղին ու չգիտեմ՝ ինչից է, բայց շունչս կտրվում է։Լավ, մտածեցի, մտնեմ, մոմ գնեմ, շուտ վառեմ ու գնամ տուն, վերջին հաշվով՝ դռնից հետ չեն դառնում (չեմ հիշում՝ ումից եմ լսել):

Մտա, գլուխս կախ 2 մոմ գնեցի, ինչպես միշտ,ու չարություն արած երեխայի նման փնտրեցի վառելու տեղը։ Դժ-վարությամբ գտա, բայց գտա։ Ողջ եկեղեցին ձևափոխել էին, դե բնական է, հանգուցյալի դին մեջտեղում էր դր-ված, շուրջը հարազատները։Անդադար մտքումս ինքս ինձ ասում էի՝ չնայես, չնա յես, էլի կվ ատանաս, կնեղվես, բայց ինձ հենց ասում են՝ չնա յես (կապ չունի՝ ով), ես նայում եմ, համառ եմ էլի։ Նայեցի․․․․․

Մոմերը վառեցի ու դուրս եկա՝ մոռանալով ողջ ճանապարհի անգիր արածս։ Համարյա վազելով լքեցի եկեղեցու տարածքը։Հասա տուն ու․․․Հիմա գուցե սխալ ընկալվեմ,բայց ինչքանո՞վ է ճիշտ եկեղեցում նման արարողութ-յուններ անցկացնելը։ Չէ, եկեք բացատրեք, որ հասկանամ։ Գուցե ինձ նման մեկն էլ այս օր որոշում է եկե ղեցի գնալ իր երեխայի հետ և․․․

Գոյություն ունեն սգո արարողության հատուկ սրահներ, գոյություն ունեն հազար ու մի նման ծառայո ւթյուներ։ Որքանո՞վ է ճիշտ, մարդը եկեղեցի գնալուց ամեն անգամ իրեն ու երեխային հոգեբանորեն տրամադրի, որ հնա-րավոր է՝ մեկի պապիկը մահ ացած լինի, ու էդ եկեղեցում լինի պա պիկի անկենդան մարմինը, չնեղվես։

Իսկապես վատ ու աննկարագրելի ծանրացած եկա տուն, թեթևանալու փոխարեն։ Այլ բան է, երբ մտածված գը-նում ես թաղում կամ հոգեհանգստի (չնայած միշտ վատանում եմ), այլ բան է, երբ մտածված գնում ես եկեղեցի՝ աղոթելու։Չցանկանալով ոչ ոքի նեղացնել՝ պիտի ասեմ՝ սիրելինե՛րս, ցավում եմ, վատանում ու կիսում, բայց կան հատուկ սգո սրահներ, հատուկ ծառայություններով և թերևս համեմատելիորեն մատչելի։

Ավելի պատշաճ չէ՞ նման սրահների ծառայությունից օգտվելը:Ինձ նման շա տերը այսօր ունե ցան նմանատիպ սթրես հակառակը զգալու փոխարեն։ Գուցե մտածեք նախ քան եկեղեցում նման արարողությո ւններ անցկաց-նելը, որովհետև սա էն դեպքն է, որ բոլորիս դուռը գալու է, ու մի օր էլ դուք ինձ նման եկեղեցու բակում սթրեսից կկորեք բառիս բուն իմաստով։

Հ․Գ․ Հազար ներողություն գրառմանս համար, բայց սա իսկապես խնդիր է։

Հ․Հ․Գ․ Ուշ ժամին գրելը մտածված է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS