Անքուն գիշերը հավասարազոր է ուղեղի ցնցումին․․․Պարզվում է՝ անքուն գիշերը կարելի է համեմատել ուղեղի ցնցման հետ: Երկու դեպ քում էլ արյան մեջ գլխի հարվածի համար բնորոշ քիմիական նյութերի քանակն ավելանում է:

news.am-ի հաղորդմամբ` նման եզրակացության են հանգել շվեդ գիտնականները:Նրանք անքուն գիշեր անցկացրած կամավորների ար յան անալիզ են կատարել եւ պարզել, որ արյան մեջ ավելացել է NSE եւ S-100B նյութերի մակարդակը, որը նաեւ տեղի է ունենում ուղե ղի ցնցման դեպքում:

Թեեւ ավելացումը ուղեղի ցնցման ժամանակ գրանցվող մակարդակի նման բարձր չէ, բայց բավական զգալի է: Ավելի վաղ գիտնականն երն ապացուցել էին, որ քնի ժամանակ ուղեղը մաքրվում է օրվա ընթացքում կուտակված տոքսիններից, որոնք NSE եւ S-100B նյութերի մակարդակի բարձրացման պատճառ են դառնում:

Դա էլ իր հերթին ուղեղային հյուսվածքի կորստի է հանգեցնում, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
