«Ինձ համար տեղի ունեցածը հեղափոխություն է, որովհետև ամենամեծ հեղափոխությունը մտածելակերպի հեղափոխությունն է:
Օրերս Գյումրիի դպրոցներից մեկում էի, շարադրություն էին տվել 5-րդ դասարանի երեխաներին՝ ինչպիսի՞ կերպարն է ձեզ համար ընդօրինակելի: Ապշեցրեց աշակերտներից մեկի մոտեցումը՝ «չկոռումպացված պաշտոնյա»:
Այո, մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան: Ինձ համար այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտության ու Ընտրական օրենսգքրի առաջիկա քննարկման մասին: