Աշակերտուհու մայրը գնում է դպրոց ու սկսում վիճել ուսուցչի հետ, ասելով,որ իր երեխային ցածր է գնահատում․ Ուսուսչուհու պա-
տասխանը ուղղակի անսկասելի էր։Ծանոթներիցս մեկը վերջերս մի հետաքրքիր պատմությամբ կիսվեց: Նա ամբողջ կյանքում դպ-
րոցում է աշխատել՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
Մոտ 3-4 տարի առաջ իր մոտ էր եկել աշակերտներից մեկի մայրը, ձայնը գլուխը գցել այն պատճառով, որ ուսուցչուհին իր երեխային
երկուս է նշանակել: Անհանգստացած մայրը համարում էր, որ դասատուն անարդար է գնահատում որդու տնային աշխատանքները:
Նա առանց ամաչելու պատմում էր, որ տնային հանձնարարությունները իր ամուսինն է կատարում:Իսկ նա, ի գիտություն բոլորի, ու-
նի բարձրագույն կրթություն, վաստակավոր տնտեսագետ է, և հետևաբար, 5-րդ դասարանի խնդիրն անթերի է լուծված:
Մայրն ասաց, որ իրենք անգամ ստուգել են գրքի վերջում նշված պատասխանը,ու համընկել է իրենց ստացած թվի հետ:Այդ դեպքում
ինչու՞ է երեխան երկու ստացած եկել տուն:Ու ուսուցչուհին, ով երբեք չի բողոքել լեզվի ճկունությունից, գտել է այդ կնոջն իր տեղը
գտնելու ձևը.
-Իհարկե, երեխան կարող էր ուղղակի արտագրել պատասխանը, բայց եթե հայրիկն է արել…Կարծում եմ, նա ջանք չի խնայել՝ խնդի-
րը լուծելու համար, որովհետև նրա մոտ իսկապես հիանալի է ստացվել: Խնդրում եմ,բերեք ձեր ամուսնու օրագիրը, ես նրան ամենա-
բարձր գնահատականը կնշանակեմ:
Իսկ ահա ձեր երեխան ստացել է իր գիտելիքներին համապատասխան գնահատական:Արժանի պատասխան է, այնպես չէ՞:Շատ
ծնողներ ամեն ինչ անում են երեխաների փոխարեն՝ կարծելով, թե օգնում են նրանց: Իսկ այսքան ժամանակ քանի՞ ծնող է երեխայի
փոխարեն քննություն հանձնել… Կարծում ենք՝ ոչ մի: Այնպես որ մտածեք, թե ձեր ժառանգերի համար ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ: