Աշխատակցուհին դուրս եկավ տնօրենի սենյակից շատ շփոթված: Տնօրենից նա ամեն ինչ կսպասեր, բայց ոչ միայն սա…

Ես շուրջ 5 տարի է աշխատում եմ խոշոր ընկերությունում: Այդ ընկերությունում աշխատում է շուրջ 300 մարդ: Մեր տնօրենը շատ դաժան մարդ է, նրա հետ լեզու գտնելն անհնար է:

Նա կարելի է ասել անմարդկային կանոններ է մտցրել, և բոլորս պարտադիր կերպով ենթարկվում ենք: Եթե հանկարծ որևէ մեկը փորձվի խախտել այդ կանոններից գեթ մեկը, անմիջապես կազատվի աշխատանքից:

Ոչ ոք չի ցանկանում առանձնապես առնչություն ունենալ նրա հետ: Նրա դեմքին այսքան ժամանակ ժպիտ չենք տեսել նույնիսկ տոն օրերին:

Ես և ինձ նման շատերը, եթե կարողանայինք աշխատանք գտնել, սիրով դուրս կգայինք այդ ընկերությունից:

Մի անգամ նա շտապ իր մոտ կանչեց մեր աշխատողներից մեկին՝ Աննային: Մենք խիստ անհանգստացանք, որովհետև տնօերնի կաբինետ մտնողը, այնտեղից դուրս է գալիս խիստ նկատողություն ստացած և շատ անտրամադիր:

Կես ժամ բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կասի Աննան դուրս գալուց հետո: Մենք նրան առանձնահատուկ ձևով էինք վերաբերվում, նրա տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, տղայի բուժման համար անհրաժեշտ էր մեկնել Գերմանիա, սակայն Աննան չուներ այդ բուժման գումարը:

Նա վաճառքի էր դրել իր բնակարանը, լավ իմանալով որ տղայի հետ փողոցում էր հայտնվելու: Աննան տնօերնի կաբինետից դուրս եկավ դողացող ձեռքերով և արցունքներով ողողված դեմքով, ձեռքին ինչ որ թղթեր կային, մենք մտածեցիինք, որ նրան հավանաբար հեռացրել է աշխատանքից: Երբ նրան հանգստացրինք, նա ասաց, որ տնօրենը վճարել է Գերմանիայում բուժման վճարը: Մեր բերանը զարմանքից բաց մնաց:

Մենք ավելի ուշ իմացանք, որ մեր տնօրենի որդին մահացել էր քաղցկեղից և այդ ժամանակ նրա կողքին ոչ ոք չի եղել, որ նրան օգնի:

Այդ օրվանից սկսած մենք պաշտում ենք մեր տնօրենին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS