Աշխատանքից տուն էի վերադառնում ու աստիճանին տեսա հարևանի երեխաններին…

Երեկ ուշ երեկոյան ես ու ամուսինս վերադառնում էինք տուն և հայտնաբերեցինք, որ մեր դիմացի հարևանների երկու փոքր երեխաներըս նստած են աստիճաններին։ Աղջիկը մոտ 9-10 տարեկան է, տղան էլ 3-4 տարի փոքր։ Երեխաները սպասում էին մորը, հավանաբար վաղուց․ գրքերն ու տետրերը դրված էին գետնին։

Վերջին 3 ամսվա ընթացքում, ինչ մենք այստեղ ենք տեղափոխվել, նման բան արդեն մի քանի անգամ տեսել եմ, բայց երեխաների անունները չգիտեմ։ Մինչ ամուիսնս բացում էր դուռը, ես երեխաներին հարցրեցի, արյդո՞ք նրանց պետք է մեր օգնությունը։ Աղջիկն էլ պատասխանեց, որ շուտով իրենց մայրիկը կվերադառնա։

Մտանք ներս, փակեցինք դուռը, 1 ժամ անց մոտեցա դռանը և լսեցի երեխաների ձայները, այսինքն դեռ աստիճաններին նստած էին։ Ես ժամանակ առ ժամանակ հետևում էի նրանց։ Այնպիսի ապրումների մեջ էի, քանի որ ես ինքս էլ մանուկ հասակում հայտնվել էի նման իրավիճակում և շատ լավ էի հասկանում երեխաներին։

Ի վերջո, չդիմացա։ Բացեցի դուռը և փոքրիկներին առաջարկեցի գալ թեյ խմելու կամ սանհագույցից օգտվելու, եթե կա դրա կարիքը։ Բայց աղջիկը կրկին հրաժարվեց՝ բացատրելով, որ մայրն արդեն զանգել է և ասել, որ ճանապարհին է։

Նրա ասածն ինձ մի քիչ հանգստացրեց։ Երեխաներն արդեն վերջացրել էին դասերը, և քույրը եղբորը հեռախսոսվ ինչ-որ վիդեոներ էր ցույց տալիս, նկատեցի, որ տղան անտրամադիր է։

Երևի կես ժամ անց դռան հետևից ձայներ լսեցի։ Հասկացա, որ մայրն է վերադարձել։ Միայն այդ ժամանակ թեթևություն զգացի։

Միանշանակ ես ու ամուսինս չէինք նեղացնի երեխաներին, եթե նրանք ներս գային։ Բայց այնուամենայնիվ, նրանք մեզ չեն ճանաչում, երևի դրա համար էլ հրաժարվեցին գալ։

Իսկ եթե դուք հայտնվեիք նման իրավիճակում, կցանկանայիք, որ երեխաները ձեզ սպասեն աստիճաններին թե՞ հարևանների տանը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS