Կանգառում 80-82 տարեկան տատիկ բարձրացավ,ազատ տեղ նկատեց և զգույշ նստեց:Լուռ հետևում էի նրան.
նա պայուսակից թաշկինակ հանեց, բացեց այն և սկսեց 10-դրամանոց մետաղադրամներով 100 դրամ հաշվել:
Հաջորդ կանգառում խնդրեց վարորդին կանգ առնել, շնորհակալություն հայտնեց երիտասարդին և մեկնեց ձեռ-
քը, որպիսի տա գումարը:Իսկ հետո եղավ այն, ինչ ոչ ոք չէր ակնկալում տեսնել. վարորդը հրաժարվեց վերցնել
գումարը, իսկ երբ տատիկը պնդեց, նա ասաց, որ ուղղակի պատուհանից դուրս կգցի մետաղադրամները:
Տատիկը հուզմունքից սկսեց արտասվել, երբ հանկարծ երիտասարդը խնդրեց բոլորին 2 րոպե սպասել: Վազեց
կանգառին մոտ գտնվող խանութ և մի քանի րոպե անց դուրս եկավ 2 մեծ տոպրակներով, որոնք տվեց տատի-
կին:
Էլ չպատմեմ տատիկի ռեակցիայի մասին, ով բարձրաձայն արտասվելով և շնորհակալություն հայտնելով հեռա-
ցավ, երբ հանկարծ նստած կանանցից մեկը դժգոհ ձայնով ասաց.
-Մի՞թե արժեր ինչ-որ շնորհակալություն ստանալու համար այդքան գումար ծախսել, իսկ ուղևորներին էլ սպա-
սեցնել:
Երիտասարդը պտտվեց, նայեց կնոջը և ասաց, որ վերջինս իջնի երթուղայինից, այլապես չի շարունակի ճանա-
պարհը:Այս երիտասարդը ստիպեց հավատալ, որ աշխարհը դեռ փրկվելու հնարավորություն ունի, դեռ կան բա-
րի մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել: