Ինչքան էլ զբաղված լինենք, մենք՝ կանայք, միշտ ցանկանում ենք լավ տեսք ունենալ, լինել կանացի և գրավել հակառակ սեռի ուշադրությունը։
Բայց երբ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հոգնում էես ու նայում հայելու մեջ քո արտացոլանքը այդքան էլ քեզ դուր չի գալիս։ Աչքերի տակ սև փոսիկներ, դեմքի հոգնած արտահայտություն , անխնամ եղունգներ։
Եվ այսպես , ինչպես կարելի լավ տեսք ունենալ ողջ օրվա ընթացքում։ Դա անելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների։
1. Ձեր պայուսակում պետք է միշտ ամենաանհրաժեշտ շպարի միջոցները ունենաք, օրվա ընթացքում ձեր շպարը թեթևակի շտկելու համար:
2. Միշտ փոքրիկ հայելի ունեցեք ձեզ մոտ։
3. Թող ձեր շպարի պայուսակում միշտ լինի փոքրիկ սանր, և մազերը թարմացնող սփրեյ։
4. Շուրթերի փայլը ձեր դեմքին նոր շունչ կտա, և այն ավելի քիչ ժամանակ ձեզանից կխլի քան շրթներկը։
5. Մի քանի բամբակյա դիսկեր պահեք ձեզ մոտ, այն դեպքում երբ ձեր թարթիչների ներկը լղոզվել կամ թափվել է, հավատացեք այն ձեզ պոտք կգա։