Աշխատավայրում ծանոթացա մի գեղեցիկ տղայի հետ ու որոշեցի նրան իմ տուն հրավիրել․ Երբ ներս մտավ, ապշեցի․․․Մի՞թե կարե-
լի է այդպես գնալ առաջին հանդիպման։Եթե իմանամ, որ ինչ-որ տղամարդու հետ ընդհանուր ապագա չունեմ, երբեք նրա վրա չեմ
վատնի իմ թանկ ժամանակը։ Լավագույն լուծումը անհապաղ հրաժեշտ տալն է, եթե կինն ու տղամարդը հարմար չեն միմյանց: Մի
անգամ հանդիպեցի մի տղամարդու, ով ինձ հետաքրքրեց։
Նրան ավելի լավ ճանաչելու համար որոշեցի նրան հրավիրել ինձ մոտ։ Եվ նա եկավ դատարկաձեռն։ Հիմա պատմեմ ամբողջ պատ-
մությունը հենց սկզբից։ Վերջերս ես տեղափոխվեցի նոր աշխատանքի, որտեղ գրասենյակի գործընկերս սկսեց հոգ տանել իմ մա-
սին:Իմ նկատմամբ հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում և որոշ ժամանակ անց ինձ ժամադրության հրավիրեց: Մտածելով այդ
մասին՝ որոշեցի նրան հրավիրել ինձ մոտ։Նրան տեսնում էի ամեն օր աշխատավայրում, բացի այդ աշխատակիցները հարգանքով
էին վերաբերվում նրան և ես կարծեցի, որ ճիշտ կլինի հանդիպել իմ տանը։
Ես գիտեմ, թե ինչպես ընդունել հյուրերին: Եվ այս անգամ ես փորձեցի առավելագույնը: Ես պատրաստեցի տոնական ընթրիք: Հան-
դիպման նախօրյակին լավ մաքրեցի բնակարանը, որպեսզի հյուրի վրա լավ տպավորություն թողնեմ։ Գործընկերը ճշտապահ էր. նա
պայմանավորված ժամին ներկայացավ: Անմիջապես նկատեցի, որ պարոնն առանց ծաղիկների էր եկել։ Ի վերջո, սա մեր առաջին
ժամադրությունն էր:Լուրջ վի րավորված՝ ցույց տվեցի իմ պատրաստած սեղանը՝ մատնանշելով մեր տարբերությունը։ Ես որոշեցի
չլռել և խնդրեցի նրան հեռանալ իմ տնից ու խորհուրդ տվեցի նախքան այցելության գնալը, ծանոթանալ պարկեշտության կանոն-
ներին։
Նա ոչինչ չասաց, լուռ հեռացավ։Այս դեպքից հետո գործընկերս փորձում է աչքիս չերևալ։ Աշխատավայրում ես ոչ մեկին չեմ ասել այս
դեպքի մասին, չեմ ցանկացել փչացնել այս մարդու բարի համբավը, չեմ սիրում բամբասել։ Բայց ես նման տղամարդկանց հետ ցան-
կություն չունեմ մտերիմ հարաբերություններ ունենալ։Եվ եթե նա չգիտի,որ տղամարդը դատարկաձեռն չի գնում կնոջը այցելելու,այն
էլ առաջին ժամադրությանը, ապա ի՞նչ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել։