Մի օր նստած էի աշխատանքի վայրում, ձանձրանում էի: Այդ օրը ծրագիրը չէր աշխատում, և մենք առանց գործ նստած էինք: Հանկարծ հեռախոսազանգ եմ ստանում: Վերցնում եմ և լսում.
-Ալո, աղջիկս, խնդ րում եմ, արի, ես ընկել եմ: Ինձ օգնութ յունն է հարկավոր:
Ես ապշեցի: Անծանոթ ձայն է, բայց ակնհայտ է,որ տարեց մարդ է և իսկա պես օգնության կարիք ունի:Ես որոշե ցի չանջատել, այլ ավելի շատ տեղե կություն իմանալ.
-Ի՞նչ է պատահել, ինչպե՞ս կարող եմ օգնել: Ասացեք ձեր հասցեն:
Սկզբում կինը շփոթվեց, հավա նաբար հաս կացավ, որ սխալ է զանգել, բայց քանի որ անելանելի վիճա կում էր, տվեց իր հասցեն: Իմ աշխա տավայրին մոտ էր գտնվում:Ես հարց րեցի, թե ինչ է եղել: Պարզվեց,նա պահարանի փոշին է մաքրել, աթոռը կոտրվել է, իսկ տատիկն էլ ընկել՝ լուրջ վնասելով ոտքը:Ես զգուշացրեցի տնօրենիս, որ կարճ ժամանակով դուրս եմ գալիս և վազեցի օգնության:
Ճանա պարհին շտապ օգնություն զանգեցի, երբ հասա տեղ, տեսա, որ դուռը բաց էր: Ներս մտնելով՝ տեսա այդ կնոջը: Նա հենվել էր արմունկների վրա, պարզ երևում էր, որ ոտքը դուրս է ընկել ծնկի հատ վածում: Ես շատ հեռու էի բժշկութ յունից, ուստի որոշեցի սահմանափակվել սառը թրջոցով:
Տատիկի ոտքը շատ էր ցավում, նա անդադար արտաս վում էր: Սիրտս կտոր-կտոր էր լինում, ես ամուր գրկել էի նրան,փորձում էի հանգստացնել՝ մինչ բժիշկ ների գալը: Նաև կարողացա կապվել տատիկի աղջկա հետ և ասել, թե որ հիվանդանոցն են նրան տանում: Փակեցի տան դուռը և բանալին տվեցի հարևանին:
Վերադառնալով աշխատանքի՝ ամբողջ օրը մտածում էի, թե ինչպես է իրեն զգում տատիկը: Հաջորդ օրը ես նրան այցելեցի հիվանդանոցում: Նա ինձ այնքան շնորհակալություն հայտնեց և հյուր հրավիրեց: Շուտով նրան դուրս գրեցին, իսկ ես երբեմն գնում եմ նրան տեսնելու:
Մենք ընկերա ցանք նրա դստեր հետ: Նրանք լավա գույն մարդ կանցից են,ում ես ճանաչում եմ:Հաճախ եմ մտա-ծում այն մասին, թե ինչ կլիներ,եթե այն ժամանակ անջատեի հեռախոսս:Ուզում եմ հավատալ, որ եթե հանկարծ ծնողներս օգնության կարիք ունենան, ինչ-որ մեկը նրանց այդպես կօգնի: