Աշխատում եմ որպես մատուցողուհի․ Չգիտեի, որ նման վատ վիճակում կհայտնվեմ․ Մի քանի օր առաջ սպա-սարկում էի աղջկաս հոր հարսանիքը
Կյանքս այնպես է դասավորվել, որ ես միայնակ մայր եմ: Աշխատում եմ գիշեր-ցերեկ, որ կարողանամ պահել ինձ ու դստերս:Արմանի հետ ծանոթացել ենք համալսարանում: Բոլորն ասում էին, որ մենք իրար համապատասխան չենք. ես հասարակ ընտանիքից եմ, իսկ նա հարուստ ծնողներ ունի: Իրականում, բոլորն իրավացի էին: Երբ բա-ժանվեցինք, ես մնացի միայնակ՝ դեռ չծնված փոքրիկիս հետ: Վերջին անգամ հանդիպել ենք դատարանում: Այն-տեղ հաստատեցինք հայրությունը և այդ պահից սկսած նա ամեն ամիս ալիմենտներ է փոխանցում: Գոնե դրա համար շնորհակալ եմ:
Ամբողջ գումարը մի կողմ եմ դնում, որ ապագայում դստերս կարողանամ ուսման տալ:Աղջիկս իսկական գեղեց-կուհի է, շատ է նման հորը, ցավոք, նրան երբեք չի տեսել:Այս կիրակի սպասարկում էինք հերթական հարսանի-քը: Մեզ լավ գումար էին խոստացել,այնպես որ շատ ուրախ էի դուրս եկել աշխատանքի:Որքան մեծ էր զարման-քս, երբ ներս հրավիրեցին փեսային, և եկավ…նախկին ամուսինս: Նա նույնիսկ չճանաչեց ինձ. դե դա բնական է, գեղեցկուհուց՝ տանջված տիկնոջ էի վերածվել:
Սկզբում ուզում էի փախնել…այդ ես պիտի նստած լինեի հարսի զգեստով, իսկ նա էլ ափսեներ տաներ-բերեր…բայց ոչ, իրականությունն ինձ համար չափազանց դաժան էր: Բոլորը նրանց երջանկություն էին մաղթում, հար-սիկն էլ շատ լավիկն էր, երիտասարդ գեղեցիկ աղջիկ էր:
Երեկոյի ավարտին նրանց սկսեցին շուտափույթ համալրում ցանկանալ:Ամենից շատ ոգևորված էր չկայացած սկեսուրս: Նա ասում էր, որ երազում է թոռների մասին: Ինձ մի կերպ էի զսպում, որ չմոտենամ բարձրախոսին և պատռեմ նրա դեմքը…բայց լռեցի:Ես ուրախ էի, որ ինձ ոչ ոք չի ճանաչել: Արագ-արագ աշխատում էի, իսկ վեր-ջում ադմինիստրատորը տվեց իմ աշխատավրձ, նաև առանձին ծրար՝ ասելով, որ դա փեսայի մոր կողմից է:
Բացեցի այն, մեջը կար 70 000 դրամ:Ուրեմն ճանաչել է ինձ…Եկա տուն,նայեցի քնած դստերս,սկսեցի արտաս-վել: Ինչպե՞ս կարող է այս փոքրիկ հրեշտակը չհետաքրքրել հարազատ հորը, տատիկին և պապիկին…Ինչպես կարելի է թքած ունենալ հարազատ երեխայի վրա: Սիրտս ցավում է, պատկերացնում եմ, թե նրա մանկությունը որքան կտարբերվի իր հոր երեխաների մանկությունից…ուղղակի ցավալի է…