տ էր սիրում : Ամուսնությունից մի քանի օր առաջ նա ինձ ասաց, որ իր մայրը ցանկանում է խոսել ինձ հետ, երբ հանդիպեցի նրա մայրիկին նա ասաց.
-Քո բարեկամներից ընտրիր ամենամտերիմներին և նրանց հրավիրիր հարսանիքիդ, յոթ հոգուց ավել չկանչե՛ս, մենք շատ կարևոր հյուրեր ենք ունենալու, իսկ քո բարեկամները անկիրթ գյուղացիներ են, չգիտեմ թե ինչու տը-ղաս հենց քեզ ընտրեց, բայց դա արդեն էական չէ
Ես ապշած էի, այդ պահին մտքերս խառնվեցին, ես լուռ լսում էի այդ քմահաճ տիկնոջը, դաստիրակությունս թույլ չէր տալիս նրան տեղը դնել : Ես քաջ գիտակցում էի, որ ապագա ամուսինս իր կամքին հակառակ ենթարկ-վելու է իր ծնողների կամքին, քանի որ նա կախում ուներ իր ծնողներից, նա հույսը դրել էր ծնողների վրա, և գի-տակցում էր, որ առանց նրանց կորած է:
Ես ծնողներիս ոչինչ չասացի, քանի որ գիտակցում էի թե որքան նվաստացած կզգային իրենց:
Ես ընտրության առաջ էի կանգնել և ես ընտրեցի ծնողներիս, քանի որ ծնողական սիրուց ավելի մաքուր ու ան-կեղծ սեր գոյություն չունի, մարդիկ քեզ սիրում են ինչ-որ բանի համար, իսկ ծնողները քեզ սիրում են ու ընդու-նում այնպիսին ինչպիսին կաս,իսկ եթե ինչ որ մեկը չի հարգում քեզ համար ամենաթանկ մարդկանց, ապա չի հարգում և երբեք չի հարգի նաև քեզ