Ապագա կիսուրիս հետ ծանոթանալիս այդ կինը ինձ ընդամենը 2 բառ ասաց, դրանից հետո խզեցի կապս և՛ ընկերոջս հետ, և՛ իր ըն տանիքի հետ․․․Արմանն ու Ինգան հանդիպում էին ավելի քան մեկ տարի։ Եկավ այն օրը, երբ Արմանն ամուսնության առաջարկ ար եց Ինգային։ Նա համաձայնեց։
Նրանք որոշեցին հարսանիքը անել ամռանը։ Սակայն հարսանիքը այդպես էլ չկայացավ: Ահա թե ինչու: Արմանն ու Ինգան փեսայի ծնողներին զգուշացրին, որ հանգստյան օրերին գալու են իրենց մոտ՝ հայտարարելու իրենց նշանադրության մասին։ Բացելով դուռը Արմանի մայրը ոտքից գլուխ զննեց Ինգային և ասաց.
-Լսիր, գիրուկ, զարմանում եմ, ինչ է քո մեջ գտել իմ որդին, եթե հիմա ես այդքան գեր, ապա ինչպիսին կլինես ծնն դաբերելուց, որդիս անմիջապես կթողնի քեզ:
Ինգան կատակի տվեց, որոշեց լուրջ չընդունել այդ խոսքերը: Հետո նրանք նստեցին սեղանի շուրջ։ Արմանն ասաց, որ որոշել են ամ ուսնանալ և հարսանիքը կլինի ամռանը: Նրա ծնողները սկսեցին առարկել, որ նախ պետք է նշանադրություն լինի: Հետո Արմանի մայրը սկսեց հարցերի տեղատարափը.
-Քո ծնողները չե՞ն ցանկանում նշանդրեք անել, ինչպե՞ս կարելի է, մենք ավանդապաշտ ընտանիք ենք: Եթե նրանք փող չունեն, կա րող են մեզանից պարտքով վերցնել: Ամոթ է, ինչպես կարելի է առանց նշանադրության:
Հետո նա շեշտեց, որ հարսանիքից հետո նրանք պետք է միասին ապրեն, չեն կարող թույլ տալ, որ իրենց միակ որդին առանձին ապ րի: Արմանը համաձայն էր, լուռ լսում էր: Ամբողջ երեկո Ինգան փորձում էր չարձագանքել ապագա սկեսուրի սուր հարցերին և խու սափել նենգ հարցերից։
Ինգան այլևս ցանկություն չուներ լսելու այդ կնոջը:Նա խնդրեց Արմանին իրեն տուն ուղեկցել: Տանը նա դառնագին լ աց եղավ: Հասկ ացավ, որ այդպիսի սկեսուրի հետ նա օր ու արև չի ունենա, որ նման սկեսուրոի հետ չի կարողանա ոչ միայն մեկ հարկի տակ ապր ել, այլ նույնիսկ նորմալ շփվել։ Առավոտյան նա զան գեց Արմանին և ասաց, որ չի կարող դառնալ նրա կինը: Որ նրա հետ ապագա չի տեսնում։