Ապագա սկեսուրը հագել է իր նորահարսի հարսանեկան զգեստը ու պատահաբար պատռել այն…Զարմանալի դեպք է տեղի ունեցել
Անգլիայում,ու պատմությունը տպագրվել է ամսագրերից մեկում:Մի աղջիկ,ով չի ցանկացել նշել իր անունը, պատմել է,որ միշտ զգա-
ցել է սկեսուրի վատ վերաբերմունքն իր հանդեպ, սակայն այդ դեպքը նրան, միևնույնն է, շոկի է ենթարկել:
Սկեսուրն անդադար բողոքում էր որդուն, որ ապագա հարսը շատ է գումար ծախսում, չի մտածում ընտանեկան բյուջեի մասին, ու
ընտրել է ամենաթանկ մատանին ու հարսանեկան զգեստը:Հարսանիքից 3 օր առաջ սկեսուրը որոշել է այցելել հարսին, որ հետաքր-
քրվի, արդյո՞ք օգնության կարիք չունի կամ որևէ մի բանի պակաս:
Սակայն այդ պահին երիտասարդները պատրաստվում էին խանութ գնալ, ու կնոջը խնդրեցին, որ նա կես ժամ միայնակ մնա տանը,
մինչ իրենք կվերադառնան:Ու երբ եկել են տուն, ականատես են եղել, թե ինչպես է սկեսուրը մի կերպ խցկվել հարսի զգեստի մեջ…
Իսկական մղձավանջ ցանկացած հարսիկի համար…
Ու երբ փորձել է հանել զգեստը, պատահաբար պատռել է այն…Հարսը մի կերպ է զսպել իրեն, որ չարտասվի ու մտքին եկածն ասի
սիրելիի մորը: Ու դրա ժամանակն էլ չուներ, քանի որ պետք էր մտածել զգեստը փրկելու մասին:Ինչպես տեղեկացրել է պատմության
հերոսուհին, սկեսուրը անգամ ներողություն չի խնդրել: Ավելին, քմծիծաղով ասել է.
-Սա էլ քո թանկարժեք զգեստը… Ինչ կարիք կար այդքան գումար ծախսելու, եթե անորակ է:
Ու հիմա աղջիկը չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն իրենց հարաբերությունները:Իսկ դուք ի՞նչ կանեիք հարսի փոխա-
րեն: