Այս պատմությունը գուցե շատերիդ համար անհավանական թվա, բայց այն միանգամայն իրական է: Ես պատ-րասվում էի ամուսնանալ մի շատ հարուստ երիտասարդի հետ, չնայած նրա ունեցվածքին, նա շատ բարի էր և հոգատար իմ հանդեպ, գուցե դա նրանից էր, որ ինձ շատ էր սիրում :
Ամուսնությունից մի քանի օր առաջ նա ինձ ասաց, որ իր մայրը ցանկանում է խոսել ինձ հետ, երբ հանդիպեցի նրա մայրիկին նա ասաց.
-Քո բարեկամներից ընտրիր ամենամտերիմներին և նրանց հրավիրիր հարսանիքիդ, յոթ հոգուց ավել չկանչե՛ս, մենք շատ կարևոր հյուրեր ենք ունենալու, իսկ քո բարեկամները անկիրթ գյուղացիներ են, չգիտեմ թե ինչու տղաս հենց քեզ ընտրեց, բայց դա արդեն էական չէ
Ես ապշած էի, այդ պահին մտքերս խառնվեցին, ես լուռ լսում էի այդ քմահաճ տիկնոջը, դաստիրակությունս թույլ չէր տալիս նրան տեղը դնել : Ես քաջ գիտակցում էի, որ ապագա ամուսինս իր կամքին հակառակ ենթարկ-վելու է իր ծնողների կամքին, քանի որ նա կախում ուներ իր ծնողներից, նա հույսը դրել էր ծնողների վրա, և գիտակցում էր, որ առանց նրանց կորած է:
Ես ծնողներիս ոչինչ չասացի, քանի որ գիտակցում էի թե որքան նվաստացած կզգային իրենց:Ես ընտրության առաջ էի կանգնել և ես ընտրեցի ծնողներիս, քանի որ ծնողական սիրուց ավելի մաքուր ու անկեղծ սեր գոյութ-յուն չունի, մարդիկ քեզ սիրում են ինչ-որ բանի համար, իսկ ծնողները քեզ սիրում են ու ընդունում այնպիսին ինչպիսին կաս,իսկ եթե ինչ որ մեկը չի հարգում քեզ համար ամենաթանկ մարդկանց, ապա չի հարգում և երբեք չի հարգի նաև քեզ