Ապագա սկեսուրս մեզ բաժանեց, քանի որ ես հասարակ ընտանիքից էի․ Մի քանի տարի անց երեկոյան դուռս թակեցին, բացեցի ու զարմացա․․․Ես սխալվել եմ, ներիր ինձ լացելով ասաց նույն մեծահարուստ կինը:Ես ու Արամը նույն փողոցում էինք ապրում,երբ փոքր էինք, միասին խաղում էինք, հետո գնացինք նույն մանկ ապարտեզը, նույն դպրոցը, իսկ հետո էլ նույն քոլեջը:

Ի վերջո,Արամի հետ որոշեցինք,որ մենք ուղղակի վաղեմի ընկերներ չենք,մեր միջև ավելի շատ բան կա և սկսեցինք հանդիպել:Մենք ան չափ երջանիկ էինք, մեր յուրաքանչյուր ժամադրությունը հեքիաթային էր:Բայց երբ իմացան նրա ծնողները, մեր երջանկությունը
երկար չտևեց: Բանն այն է, որ նրանք՝ մեր գյուղի չափանիշներով, հարո ւստ մարդիկ էին համա րվում, իսկ ես սովորական ընտանի-
քից եմ:Տիկին Աննան՝ Արամի մայրը, մի օր ասաց ինձ.
-Մեզ քո պես հասարակ ընտանիքի հարս պետք չէ:
Իսկ նա սովոր էր, որ ամեն ինչ պիտի իր ասածով լինի: Որքան էլ պայքարեցինք մեր սիրո համար, ստիպված եղանք բաժանվել: Արամի ծնողները նրան քաղաք տեղափոխեցին, իսկ հետո ծանոթ ներիցս իմացա, որ ամո ւսնացել է:Անցել է մի տարի, բայց մինչև հիմա միայ նակ եմ, նույնիսկ չեմ փորձում դասավորել անձնական կյանքս:

Ինձ համար շատ ցավալի էր, որ ամեն ինչ այսպես ստացվեց, բայց ճանա չելով Արամի ծնողներին՝ չարությամբ լցված չեմ նրա հանդեպ, գիտեմ, որ այլ ելք չի ունեցել:Որոշ ժամանակ անց թակեցին մեր դուռը, բացեցի, տեսնեմ…տիկին Աննան է, արցունքներն աչքերին, նա դողացող ձայնով ասաց.
-Արամը մինչև հիմա քեզ է սիրում, իսկ նրա անամոթ կինը լքել է նրան և նորածին երեխային…Արամն իրեն մեղավոր է զգում, ամաչում է քեզանից, դրա համար էլ ես եմ եկել: Ներիր մեզ:
Ես նրան ներս հրավիրեցի, և հանկարծ տիկին Աննան ծնկի իջավ իմ առաջ.
-Դու լավագույն մարդն ես, ում հանդիպել է որդիս իր ամբողջ կյանքում…ես սխալ եմ եղել, շատ մեղ ավոր եմ քո առաջ…Ներիր, որ բաժ անեցի ձեզ…

Ես խնդրեցի վեր կենալ և ասացի.
-Դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Ցանկացած մայր էլ իր երեխային լավագույնն է ցանկանում: Պետք չէ ձեզ մեղադրել: Իսկ Արամին ես մին չև հիմա սիրում եմ…
Այդ օրը մենք միասին գնացինք նրանց տուն, իսկ մի ամիս անց տեղափ ոխվեցի այնտեղ: Հիմա ունենք հրաշալի ընտանիք, մեծացնում ենք մեր որդուն, իսկ այսօր իմացա, որ բալիկի եմ սպասում…
