Ապրիլի 2-ի աստղագուշակ․․․Կշեռքներ՝ հնարավոր են լուրջ հաջողություններ գրեթե ամեն ոլորտում
Խոյ.
Մանր անախորժությունների և տհաճ դիպվածների քանակն անցնում է բոլոր տրամաբանական սահմանները։ Ուրիշների սխալներն ուղղելու մշտական անհրաժեշտությունից դրդված՝ դուք ժամանակ չեք ունենում ձեր կարևոր գործերով զբաղվելու համար։ Հնարավոր են անհաջող գործարքներ, ֆինանսական կորուստներ։ Մեքենայի ղեկի առաջ ուշադիր և զգոն եղեք։Աշխատեք մասնակցություն չունեն ալ այն հարցերի քննարկմանը, որոնք ձեզ հետ ուղիղ կապ չունեն։ Հեռու մնացեք ուրիշների խնդիրներից, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ձեր մասնակցությունն անհրաժեշտ է։ Ավելի լավ է երեկոն անցկացնել տանը։
Ցուլ.
Ձեր առողջ դատողության, զգուշավորության և գործնական մոտեցման շնորհիվ այսօր կխուսափեք կարևոր հարցերում սխալներ թույլ տալուց։ Ոչ մեկին չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել կամ խաբել։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, բայց լուրջ հարցերում դուք ցուցաբերում եք հաստատակամություն և հասնում եք ձեր ուզածին։Դրական էմոցիաների կարիք ունեք, այդ պատճառով ձեզ մի քիչ երես եք տալիս, ինչը ողջունելի է։ Երեկոն հարմար ժամանակ է հին ընկերոջ հետ զբոսանքի համար։
Երկվորյակներ.
Ինչպես էլ որ իրադրությունը չդասավորվի, հիշեք, որ եթե զգույշ լինեք, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա։ Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումների ժամանակ․ նրանց թվում է, որ դուք ձեզ անտակտ և ոչ բարեկիրթ եք պահում, ինչի մասին չեն վա րանում ձեզ ասել։Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատված է։ Կարելի է մի քիչ հանգստանալ, զբոսնել կամ ռոմանտիկ ժամադրություն նշանակել։ Պետք չէ մտածել լուրջ ֆինանսական գործերի մասին կամ ոսկերչական իրեր գնել։
Խեցգետին.
Այսօր մի շտապեք կարևոր ու բախտորոշ որոշումներ կայացնել` սա ձեզ համար այն օրերից է, երբ դուք դժվարությամբ եք կարողանում գնահատել իրավիճակն ու մարդկանց գործողությունները, այդ իսկ պատճառով էլ սխալի հավանականությունը շատ մեծ է: Շրջապատի մարդիկ սիրով են խորհուրդներ տալիս, և անգամ դա ձեզ այսօր չի փրկում, քանի որ միևնույնն է` այդ պահին անում եք այն, ինչը դուք գտնում եք նպատակահարմար, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ դուք չեք կողմնորոշվել:Օրը առավել հարմար է պասիվ հանգս տի, ոչ հոգնեցուցիչ տնային գործերի, հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար:
Առյուծ.
Բարենպաստ օր է սեմինարներին և գիտաժողովներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ ֆորմալ միջ ավայրում։ Իսկ ահա պատասխանատու և ինքնուրույն աշխատանքի համար օրն այնքան էլ հարմար չէ։ Հնարավոր են լուրջ տարաձայն ություններ ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ։Դուք լեզու եք գտնում մտերիմների հետ, նրանց օգնության եք հասնում, եթե խնդիր է առաջանում։ Կենսական ներուժն այսօր այնքան էլ բարձր չէ, այդ պատճառով պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվա ծությունը և զբաղվել սպորտով։
Կույս.
Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնելու բոլոր ձեռնարկած գործերում, դրա համար պետք է միայն մի փոքր համառություն դրսև որեք: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ գործնական բանակցությունների համար` քննարկելով համագործակցության բոլոր պայ մանները, դուք կարող եք վերջնական որոշում ընդունել, որն իր վերջո առավել ընդունելին կլինի ձեր հետագա գործունեության համար: Այսօր բավական օգտակար կլինի սպորտով զբաղվելը, ընդ որում` շատ կարևոր կլինի ձեր ուժերը մի ինչ-որ նոր մարզաձևում փորձելը: Արդյունավետ կանցնեն վերականգնողական և կոսմետիկ արարողությունները:
Կշեռք.
Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ առումով, հնարավոր են լուրջ հաջողություններ գրեթե ամեն տեսալի գործերում նաև այնպիսիներում, որոնք առաջին հայացքից բավական բարդ ու անլուծելի են թվում: Այսօր կարելի է գործարքներ կքնել, ստորագրել համաձայնագրեր` երկարատև համագործակցության վերաբերյալ:Օրը հարմար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերությունների կարգ ավորման համար: Հնարավոր կլինի մոռանալ փոխադարձ վիրավորանքներն ու վեճերը և նորովի ամեն կառուցել փոխադարձ հարգա նքի, զգացմունքների և վստահության վրա:
Կարիճ.
Բարենպաստ օր է , որը ձեզ խոստանում է հատուկ հաջողություններ ձեր պատվախնդիր պլաններն իրականացնելիս: Դուք շանս ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով, համոզել ձեր ղեկավարությանն այն բանում, որ դուք արժանի եք ավելի բարձր պաշտոնների: Չի բացառված, որ նաև հաջողություններ ունենաք նոր աշխատատեղ փնտրելիս, որը կարող եք տնել և շատ շուտով հասկանաք, որդա հենց այն էր, ինչը դուք վաղուց երազում էիք:Օրը միանգամայն հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար, նաև հաջող կանցնեն հրապարակային ելույթները: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների կհաջողվի հետաքրքիր ծանոթություններ հաստատել:
Աղեղնավոր.
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնա րավոր է սիրավեպի սկիզբ:Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:
Այծեղջյուր.
Լարված և բարդ օր է: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսում նասիրել. ամենայն հավանականությամբ դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների:Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի:
Ջրհոս.
Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կն պաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թող նում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև առաջնորդի:Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է: Ֆիզիկական տկար ության հավանականություն կա, հետևեք լսողության և տեսողության օրգաններին:
Ձկներ.
Չարժե առավոտից ձեռնամուխ լինել բարդ ու պատախասնատու գործերի` դրանց համար առավել համար ժամանակահատվածը երե կոն է: Այդ իսկ պատճառով էլ օրն արժե սկսել որևէ պարզ ու կարճատև գործից և միայն որոշ ժամանակ անց փոխանցվել ավելի բարդ ու կարևոր գործերի: Որքան ավելի մոտ է երեկոն, այնքան ավելի հեշտությամբ եք դուք կարողանում լեզու գտնել մարդկանց հետ, այնք ան ավելի շատ հետաքրքիր գաղափարներ են ծնվում ձեր գլխում:Հնարավորություն է ստեղծվում քանեդլ բարդ ու խճճված անձնական հաարաբերությունների կծիկը, դնել ակցենտներն այնպես, որ դրանցից գոն մնան բոլորը: