Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամի մոր արարքը հուզել է բոլորին

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը` Նելլի Շուշի Մարտիրոսյանը հուզիչ գրառում է կատարել` տեղեկացնելով, որ օրերս Քյարամ Սլոյանի մայրն այցելել է Եռաբլուր:

«Հերոսածին մայր մի ողջ ազգ գլուխ է խոնարհում քո առաջ, Նվարդ ջան։ Նվարդը մեր Քյարամ Սլոյանի մայրն է։ Երկու օր առաջ եկավ Եռաբլուր, իր ձեռքերով հողը փորեց ու ծաղիկներ տնկեց։

Այդ ձեռքերով Նվարդը մի օր Քյարամի բարուրն է գրկել ու օրօր ասել։

Նկարում Նվարդն իր որդու հրամանատարի` Արմենակ Ուրֆանյանի շիրիմի
մոտ է։

Արմենակ Ուրֆանյանի հրամանատարության ներքո` Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանն անհավանական մարտ վարեցին թշնամու դեմ։

Հավերժ շնորհակալ ենք ձեզնից, տղե՛րք ջան` Արմենակ ջան, Քյարամ ջան, Անդրանիկ ջան, Ռոբերտ ջան։

Հավերժ
շնորհակալ ենք ձեզնից հերոսածին մայրեր։

Անսպառ ուժ և համբերություն ձեզ»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS