Ապրիլյան պարերազմին զոհված հերոս հայորդիների հիշատակին

Նորից եկավ ապրիլը ոսոխ,
Հայաստանը նորից ներկվեց
Արյունով կարմիր,

Անցյալը նորից հիշեց վերհիշեց,
Ու դեռ վերքը չէր սպիացել
Մի նոր եղեռն եկավ գլխին։

Ապրիլյան չորս օր՝
Մի մե՜ծ պատերազմ,
Զոհվեցին տղերքը դիրքերում կանգնաց,

Մեկը՝ մինուճար,
Մեկը՝ մուրազով,
Մեկն էլ՝ տան ճրագ։

Զոհվեցին փառքով,
Հանուն սուրբ հողի,
Հանուն հայ ազգի
Կռվեցին մարտում։

Եվ ի՞նչ ստացան իրենց մայրերը՝
Հետ մահու փոքր շքանշան,
Որ ավելի ուժգին ցավեցրեց
Իրենց սիրտը՝ վերքով մորմոքված։

Դաժանաբար սպանվեցին ոմանք,
Ու որպես նվեր մորը տվեցին։
Քյարամի մորը՝

Որ նորից որդի լույս աշխարհ բերեց
Ու ապացուցեց,
Որ հայ մայրերը՝ հերոսներ են մեծ

Ու չեն նահանջում, չեն կոտրվում
Ոչ մի թուրքի սրի առաջ,
Ու գուցե մի օր հենց այդ մայրերը
Հաղթեն թուրքի պատերազմում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS