Ապրում եմ փոքր քաղաքում, Երևանից մոտավորապես 40 կիլոմետր հեռու…Ամեն օր գալիս եմ աշխատանքի…Երթուղայինով տուն
եմ հասնում համարյա 1 ժամում։Այս անգամ նստել էի վարորդի կողքի նստարանին և ամբողջ ճանապարհին լսում էի նրա «հետաքր-
քրաշարժ և զարմանալի» պատմությունները:
Շարունակում եմ պատմությունն առաջին դեմքից:
Կանգնած եմ ավտոկայանում,շատ ուղևորներ կան, բոլորին տեղ չի հերիքում,մարդիկ միմյանց քիչ է մնում սպանեն նստելու համար:
Աստիճանին մի տատիկի եմ տեսնում, երևի 70 տարեկան, գլխակապով, բայց առույգ տատիկ է:Ասում է.
-Որդիս, ես էլ նստեմ:
Ասում եմ, տատի ջան, տեղ չկա, որտե՞ղ նստես: Իսկ նա չի դադարում: Կանգնած ծխում էի մի կողմում, եկել ու էլի ասում է՝ նստեմ ու
վերջ: Ասացի.
-Տատի ջան, տեսնում ես չէ՞, միայն իմ տեղն է ազատ:
Գնացի, որ փակեմ բեռնախցիկը, զննեմ մեքենան, որ արդեն շարժվենք: Մեկ էլ սրահից ուժեղ ծիծաղ եմ լսում, մարդիկ նայում են մե-
քենայիս և ուշաթափվում ծիծաղից: Մոտենում եմ իմ տեղին և տեսնում եմ, որ այն զբաղված է…տատիկով:
Նստած սպասում է, երբ պիտի իրեն տանեն նշանակման վայրը:Երբ բոլոր ուղևորները մի քիչ հանգստացան, սրբեցին արցունքները
և կարողացան խոսել, նստած աղջիկներից մեկն ասաց, որ տատիկը նստելու պահին ասել էր.
-Սուս մնացեք, ինձ վարորդը թույլ է տվել այստեղ նստել: