Ապրում էին միասին կինն ու ամուսինը…մի օր նրանք վիճում են և որոշում բաժանվել…

Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամուսինն ասում է.

Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր: Դու ունես ընդամենը մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:

Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:

Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտնվեկ, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:

Ամուսինը նստում է և զարմացած հարցնում.

-Ի՞նչ եմ անում այստեղ:

Կինն էլ պատասխանում է.

Դու ասացիր,որ տնից վերցնեմ այն,ինչ ինձ համար կարևոր է:Դե, ես էլ քեզ եմ վերցրել:

Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS