Կիվիով մրգային աղցան
Կիվիով մրգային աղցանը երեխաների ամենասիրելի աղցաններից մեկն է : Եվ առանց այս աղցանի պարզապես անհնար է պատկերացնել մանկակն տոներն ու իրադարձությունները: Իսկ եթե աղցանը զարդարեք նռան հատիկներով ապա դա կդառնա ամենալավ հյուրասիրությունը:
Կիվիով մրգային աղցան պատրաստելու համար հարկավոր է ձեռք բերել հետևյալ բաղադրիչները
Նարինջ — 1 հատ:
Նուռ- ½ կտոր:
Պատրաստի օշարակ (ցանկացած մրգերից) — 2 թեյի գդալ:
Բանան — 1 հատ:
Էկզոտիկ կիվի — 2 հատ:
Մեծահասակների համար պատրաստված աղցանի մեջ դուք կարող եք փոքր-ինչ փոփոխություն անել:Ավելացնել սովորական մրգերի (նարնջի) օշարակ և (չեք հավատա:) ցիտրուսային մրգերից պատրաստված մի փոքր լիկյոր: Բուրավետ, հաճելի նոտան կհանգեցնի նրան, որ աղցանը պարզապես «սրբվում է » աղցանամանից:
Իակ հիմա եկեք սկսենք այս յուրահատուկ համով աղցանի պատրաստելման գործընթացը:
Ոչ շատ հասուն մրգերը լվանալ, մաքրել:
Կիվին և նարինջը կտրատել խորանարդիկների ձևով:
Բանանը կտրատել օղակաձև:
Կիսել նուռը,առանձնացնել նռան հատիկնեը, մոտավորապես՝՝ 2ից-3 բուռ:
Միացնել բոլոր բաղադրիչներն իրար և ավելացնել նարնջի օշարակ:
Խառնեք զգուշությամբ, որպեսզի չվնասվի պտղի ամբողջականությունը:
Պատրաստի աղցանը մատուցել 10 րոպե անց, որպեսզի ներծծվի:
Բարի ախորժակ
Պատվիրեք Ձեր մեքենան Аренда Авто в Ереване կայքում և ստացեք լավագույն առաջարկները համացանցում