Շատերն, իհարկե, լսել են, որ սերը երջանկության ամենակարևոր բաղադրիչն է::
Բայց խոստովանություն կատարելիս տղամարդիկ հաճախ չեն կարողանում ճիշտ բառեր ընտրել և զգացմունքներն արտահայտում են գործողություններով: Cluber-ը ներկայացնում է սիրո խոստովանություն անելու 10 եղանակ՝ առանց որևէ բառ ասելու:
1.Նա առիթը բաց չի թողնում ձեզ հպվելու համար:
2.Դուք զգում եք, որ միշտ գտնվում եք նրա ուշադրության կենտրոնում:
3.Նա ծիծաղում է, երբ դուք նրա կողքին եք, քանի որ ձեզ հետ իրեն հարմարավետ է զգում:
4.Սիրահարված տղամարդը ավելի երկար է համբուրվում, քանի որ, երբ դուք գտնվում եք նրա կողքին, նա մոռանում է ամեն ինչի մասին:
5.Նա ծիծաղում է, երբ դուք նրա կողքին եք, քանի որ ձեզ հետ իրեն հարմարավետ է զգում: Անկախ նրանից, թե ի՞նչ է պատահել ձեր հարաբերություններում, անկախ նրանից, թե ի՞նչ վեճ է տեղի ունեցել, կարող եք վստահ լինել՝ հաջորդ օրը նա կժպտա ձեզ այնպես, ինչպես նախկինում:
6.Աչքերը հոգու հայելին են, որոնց նա ցանկանում է, որքան հնարավոր է հաճախ նայել:
7.Նա ոչ միայն ուրախանում է ձեր հաղորդագրություններից, այլև օգտագործում է բոլոր հարմար առիթները՝ ձեզ հաղորդագրություն գրելու համար:
8.Նա միշտ ձեր կողքին է, երբ նրա աջակցության կարիքն ունեք:
9.Ոչինչ չի կարող համեմատվել այն պայծառության հետ, որը հայտնվում է նրա դեմքին, երբ նա համբուրում է ձեզ:
10.Հոգ է տանում ձեր մասին՝ առանց որևէ առիթի:
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru