Ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք կոշիկներ հագած, այդ իսկ պատճառով պետք է հոգ տանել, որ ոտքերը մնան անվնաս, իսկ կոշիկները պահպանեն լավ տեսքը։
Ինչպես ազատվել ձմեռային կոշիկների վրա առաջացած աղի հետքերից
Ձյան պատճառով կոշիկների վրա առաջանում են աղային հետքեր։ Դրանից կարելի է ազատվել քացախի և ջրի լուծույթի օգնությամբ․ պարզապես վերցրեք հավասար քանակությամբ երկու բաղադրիչներից, խառնեք և անձեռոցիկը թաթախելով մեջը՝ մաքրեք կոշիկը։
Օգտագործեք լրացուցիչ անցքերը
Տեսե՞լ եք, որ սպրոտային կոշիկների վրա կան լրացուցիչ անցքեր։ Դա դեկորի տարր չէ։ Անպայման օգտագործեք այդ անցքերը, ինչպես նկարում է պատկերված։ Դա կօգնի ավելի լավ ֆիքսել կոշիկը ոտքի վրա և անվտանգ մարզվել։
Ցանկացած տակացու սպիտակեցնելու համար
Վերցրեք ատամի մածուկ և խոզանակ և լավ շփեք դրանով տակացուն։ Կարելի է թողնել 2-3 րոպե և միայն դրանից հետո լվանալ։ Այն նորի պես սպիտակ կլինի։
Որպիսի կոշիկներն ավելի հարմարավետ լինեն
Եթե պատրաստվում եք երեկոյան շատ քայլել կամ պարել, բայց նոր կոշիկ եք գնել, երկրորդ և երրորդ մատները միացրեք լեյկոպլաստիրի օգնությամբ։ Դա կնպաստի նրան, որ մատները երկար ժամանակ չհոգնեն, իսկ դուք ցավ չզգաք։
Որպիսի կոշիկներից տհաճ հոտ չգա
Տհաճ հոտը՝ բավականին տարածված խնդիր է։ Այդ խնդիրը լուծելու համար կոշիկի մեջ թեյի փաթեթ դրեք և թողեք ամբողջ գիշեր։
Որպիսի ցեխաջրերը չփչացնեն կոշիկները
Կոշիկները ջրակայուն դարձնելու համար անհրաժեշտ է սովորական մոմ։ Պարզապես վերցրեք մոմը և դրանով շփեք կոշիկի մակերեսը, իսկ դրանից հետո վերցրեք մազերի հարդարիչը և տաքացրեք մոմը։ Դա թույլ կտա կոշիկներին չկլանել խոնավությունը։