Առաջարկում եմ Փաշինյանին` Նիկոլին, Միքայել Մինասյանի մորն էլ բռնի. Միհրան Հակոբյան

«Պրոֆեսոր Արա Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո անգամ փողատեր ֆեյսբուքյան լածիրակները շարունակում են տարածել, թե Նիկոլը Միքայել Մինասյանի պրոյեկտն է:

Սենց լիարժեք երկրի տեր զգալ չի լինի: Առաջարկում եմ Փաշինյանին` Նիկոլին, Միքայել Մինասյանի մորն էլ բռնի, ասենք` Գալադամորի կազմակերպման մեղադրանքով, կարևոր չի: Կարևորն այն է, որ դրանից հետո կարող է լռեն պացիենտի ֆոբիաները գլխի ընկածները ու չխանգարեն վայելել մենիշխանությունը:

Կարևորը, որ հաջորդ օրը Հայկական ժամանակը հիմա էլ խրոխտ հակադարձի` տեսեք մորն էլ բռնեցինք, էլ ի՞նչ եք ուզում. կառավարական ամառանոցի պատի թերթի էսօրվա` Փոստանջյանին պատասխանի պես»,- իր էջում գրել է Միհրան Հակոբյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS