Կառավարությունը պատրաստվում է առաջարկել Ազգային ժողովի նախագահին 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ:
«Մյուս շաբաթ, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հետ կապված, առաջարկում ենք 2 օր հայտարարվի ոչ աշխատանքային, դրա համար անհրաժեշտ է օրենսդրական որոշակի փոփոխություն: Կարծում ենք՝ այդպես ճիշտ կլինի ու այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց վարչապետը:
«Խոսքը՝ 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխելու մասին է: Նախագիծը կուղարկվի ԱԺ, որից հետո կառավարությանը կտրվի նման լիազորություն»,- պարզաբանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: