Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, առաջիկա օրերի եղանակը․
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաս-տիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում
Հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 29-ին սպասվում է ձյուն:
Երևան քաղաքի հունվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 8.80C (1987 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.10C (1991 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -5.90C