Առաջին անգամ ամուսինս գոռաց իմ վրա սկեսրայրիս ներկայությամբ․․․Այժմ կանգնած եմ ամուսնալուծության շեմինԱրդեն 5 տարի է, ինչ ամուսնացած եմ: Մեծ սեր չկար, կար համակրանք, և ինձ գրավում էր նրա նյութական կացունությունը: Առաջին անգամ ամու-սինս ձայնն ինձ վրա բարձ րացրեց հոր ներկայո ւթյամբ: Պատճառը փոքրիկ մանրուք էր: Այնուհետև առա նց պատճառի բղավում էր ինձ վրա: Բայց ժամանակի ընթացքում փորձում էր հարթել իրավիճակը, քանի որ արցունքներս նրան վրդովեցնում էին:
Մեկ տարի անց ես հղիացա, բայց նա այլևս ուշադրություն չէր դարձնում ինձ, իսկ հինգ ամիս անց իմացա, որ ամուսինս թմրանյութ է օգտագործում: Նա երդվեց, որ դա այլևս չի կրկնվի, հավատացի նրան: Նրա ընտանիքի կողմից ոչ մի աջակցություն չկար, քանի որ նրա ծնողները փորձում էին ամեն կերպ խնդիրները ծածկել:Մեկ տարի անց, իմ ցանկությամբ, ես կրկին հղիացա:
Ամուսինս սկսեց խմել և ավելի հաճախ էր կռվելով ինձ հետ: Ծննդատնից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց նա ասաց, որ ցանկանում է ամո ւսնալուծվել, այդ պահին ես հստակ հաս կացա, որ նա ատում է ինձ:Վեց ամսվ ա մեջ երկու անգամ նա հեռ ացավ, հիմա մենք ապրում ենք առանձին, նա համարյա չի շփվում երեխաների հետ: Ես վաղուց եմ որոշել, որ չեմ ուզում նման կյանք ո՛չ ինձ համար, ո՛չ էլ երեխաներիս: Բայց իմ բոլոր ծանոթները կարծում են, որ ես անպայման պետք է փրկեմ ընտանիքս: Ասում են` իբր ոչինչ չկա, որ ես եմ ամեն բան հորինում և գլխավորն այն է, որ նա նա սիրում է երեխաներին: Բայց ես ցավք չեմ տեսնում այդ սերը: