Առաջին անգամ դա եղավ երկրորդ որդուս ծնվելուց հետո․ Ամուսինս զարմացած նայեց ինձ ու․․․
Առաջին անգամ դա տեղի ունեցավ երկրորդ որդո ւս ծնո ւնդից հետո: Դա եղավ անձնագրային վարչությունում, երբ գնացել էինք որդուս գրանցելու: Աշխատողը տվեց փաստաթղթերը և հարցրեց ամո ւսնուս, թե ինչու է երե-խային տատիկը բերել: Ամուսինս զարմացած նայեց և պատասխանեց, որ ես երեխայի մայրն եմ:
Անկեղծ ասած, դա ինձ դուր չեկավ: Եկա տուն,նայեցի հայելու մեջ. տեսա հոգնած, գիրացած կնոջ, աչքերի տակ մեծ շրջաններով, կնճիռներով…Երևի պիտի ընդունեմ ինձ և արտաքին տեսքը:Այդ ժամանակվանից ինձ էլի են շփոթել տատիկի հետ, բայց դա ինձ այլևս չի ցավեցնում առաջվա պես:
Բայց հիմա ունեմ ուրիշ խնդիր. ամուսինս ինձանից երկու տարով փոքր է, նա հասցնում է մարզվել և հետևել ի-րեն: Այժմ ես նման եմ մեր փոքր որդու տատիկին, իսկ ամուսինս կարծես լինի մեր ավագ տղայի հասակակիցը:
Վախենում եմ, որ նա կարող է հեռանալ ինձանից, բայց այս պահին ոչինչ չեմ կարող փոխել: